ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել, 100 000 դրամ փորձագետի գումարն է: Այդ գումարից ես պե՞տք է հարկեր պահեմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել

  1. Բնականաբար, ֆիզիկական անձը Ձեզ ծառայություն է մատուցում ու դրա դիմաց եկամուտ է ստանում, քաղ․ իրավականով պայմանագիր կնքեք ու պետք է հարկեք։ Դուք նախօրոք ծրագիրը գրելուց գումարները կեղտոտ աշխատավարձով պետք է հաշվեք:

  2. Անպայման պետք է վճարեք, պետք է հաշվեք կեղտոտ աշխատավարձ 136 000-ի կարգի, որպեսզի վճարեք 100 000 դրամը։

  3. Եթե դիմացի կողմը ֆիզ. անձ է, ապա Դուք հանդիսանում եք հարկային գործակալ և հետևաբար ունեք հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորություն:

  4. Հարգելի Գոգա, այդ փորձագետը նաև գրանցված աշխատող է, այսինքն` հաշվետվություն ներկայացնելուց իր հիմնական աշխատավարձին գումարեմ 100 000 դրամը ընդհանուր հարկեմ, թե՞ այդ հաշվետվության մեջ առանձին բաժին կա:

    1. Եթե Ձեր հիմնական աշխատողն է և այլ աշխատանք է իրականացնում, այդ դեպքում կարծում եմ դասերի ժամավճարի համար պետք է առանձին գումար սահմանեք ու նոր պահումները կատարեք:

    2. Եթե ուսուցիչ է Ձեր վճարումը, այդ ամսվա հաշվարկեք + 100 000-ը ու հարկեք, տարբերությունը միայն կլինի, որ 1 000 դրամ մեկ անգամ հետ պահում կանեք։ Այսինքն` 100 000-ը վճարելուց կհաշվեք` 100 000 – 100 000 * 23% + 100 000 * 2,5% = 74 500, կվճարեք մաքուր այսքան:

  5. Սովորաբար, ծրագիր ներկայացնելուց նշում են այդ գումարի մեջ հարկերը ներառված է կամ առանձին տողով հարկերը նշում են: Եթե առանձին հարկեր չեք նախատեսել, ուրեմն դրանից պահեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *