Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն

Էլիզա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։

Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Համաձայն ՀՕ ԱԱՀ վճարող մատակարարը ԱԱՀ վճարում է հասույթից, իսկ գնորդը ԱԱՀ-ով ձեռք բերելուց կարող է այդ ԱԱՀ հաշվանցել, Ձեր ասածով ստացվում է գնորդը ձեռք բերելով ապրանքը, օրինակ՝ 120 միավորով, որից 20 միավորը ԱԱՀ է, իրեն մոտ առաջացնում է կրեդ պարտք 120 միավոր, ոնց կարող է ինքը վճարել կրեդ պարտքի միայն 100 միավորը, բա մնացած պարտքը ո՞վ պետք է մարի:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Ոչ, հնարավոր չէ, քանի որ ԱԱՀ-ի գումարի չափով տարբերությունը կմնա դեբիտորական պարտք:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Վաճառված ապրանքի /ծառայության/ ԱԱՀ-ն վճարում է գնորդը:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Եթե դիմացի կողմը չի հանդիսանում ԱԱՀ վճարող, ապա ԱԱՀ-ի գումարը պետք է ներառի ինքնարժեքի մեջ:

Էլիզա
Էլիզա
5 տարի առաջ

Շնորհակալ եմ պատասխանների համար։