Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես հղիության 5-րդ ամսում եմ գտնվում, ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ: Կխնդրեի՝ ասեք ինձ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ձևը, և ե՞րբ կարող եմ գնալ արձակուրդ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

45 thoughts on “Հղիության և ծննդաբերության արձակուրդ

  1. Բարև Ձեզ, Լիլիթ:
    Ձեր ֆիզ. արձակուրդը կհաշվարկվի հետևյալ կերպ՝
    միջին ամսական աշխատավարձ՝ վերջին 12 ամսվա աշխատավարձների հանրագումարը բաժանելով 12-ի: Եթե միջին ամսական աշխատավարձը կազմում է 120 000 դրամ, ապա՝ միջին օրական աշխատավարձ՝ 120000:21=5714: Արձակուրդը տրվում է 140 օր (70 նախածննդյան և 70 հետծննդյան), հետևաբար՝ 5714×140=799960: Այս գումարից ոչ մի պահում չի կատարվում:

    Չեմ կարծում, որ այս կայքում որևէ մեկը Ձեր երկրորդ հարցին կպատասխանի 🙂
    Հարգանքով՝
    Արայիկ

    2+
  2. Հարգելի Արայիկ, բայց, որքանով որ տեղյակ եմ, եթե միջին օրականը * ում ես 140 օրացուցայինով, ապա միջին օրականը գտնելու համար միջին ամսականը / ում ես ոչ թե 21-ի, այլ 30.4-ի: Իսկ եթե միջին օրականը գտնելու համար միջին ամսականը / ում ես 21-ի, ապա ստացածը բազմապատկում ես ոչ թե 140 օրացուցայինով, այլ աշխատանքային օրերով: Ինձ հետ համամիտ չե՞ս:

    4+
  3. Բարև Ձեզ, Լիլիթ:
    Ձեր միջին աշխատավարձը կլինի`
    վերջին 3 ամիսների աշխատավարձների հանրագումարը բաժանելով 3-ի: Եթե միջին ամսական աշխատավարձը կազմում է 120 000 դրամ, ապա՝ միջին օրական աշխատավարձ՝ 120000:21=5714: Արձակուրդը տրվում է 140 օրերի մեջ եղած աշխատանքային օրերով (70 նախածննդյան և 70 հետծննդյան): Ենթադրենք՝ 140 օրերի մեջ կա 100 աշխատանքային օր, ապա՝ 5714×100=571400: Այս գումարից պահում պետք է արվի, այս օրենքը գործում է 2010թ. դեկտեմբերի 1-ից: (571400-30000-80000)*20%+8000=100280…571400-100280=471120:
    Լիլիթ, այս դեպքում Դուք կստանաք 471 120 դրամ:

    1+
  4. Բարև ձեզ, սիրելի կոլեգաներ: Պարբերաբար հետևում եմ այս կայքի հրապարակումներին: Երբեմն շատ եմ ուրախանում՝ հանդիպելով բանիմաց մարդկանց պատասխանների, և անչափ շատ տխրում, երբ հանդիպում եմ բազմակողմանի սխալ պատասխանների, որոնք այդքան համոզիչ են ներկայացված: Խնդրում եմ, հետևեք օրենքների փոփոխություններին, հարցրեք կոլեգաներից, և եթե կան 1-ից ավելի կարծիքներ, փորձեք գոնե ձեզ համար պարզել իսկությունը, որպեսզի ձեր հաշվարկներով այդպիսի վնասներ չհասցնեք մարդկանց: Երբևէ չեմ միջամտել պատասխաններին, բայց այս դեպքում չեմ կարող լռել, որովհետև մինչ իմ աշխատելը իմ հիմնարկում նույնպես ֆիզ. կոչվածից պահում էին եկամտահարկ:

    Հարգելի Լիլիթ, նախածննդյան արձակուրդ գնալու սկիզբը ֆիքսվում է բժիշկի տված անաշխատունակության թերթիկում: Եթե Ձեր աշխատանքային շաբաթը 5-օրյա է, միջինը հաշվարկվում է 21 դրույքով, 6-օրյայի դեպքում՝ 25-ով: Ինչքան հասկացա՝ հաշվապահ չեք, կփորձեմ ավելի հասկանալի բացատրել: 120 000 դրամ աշխատավարձի դեպքում (կեղտոտ աշխատավարձ) հաշվարկը կատարում եք արձակուրդի սկզբի օրվանից հետ գնալով և վերցնելով 3 լրիվ աշխատած ամիսներ: Հաշվարկը հետևյալն է՝ 120000*3/3/21=5714 (5-օրյա շաբաթ): Այնուհետև հաշվարկում եք, թե անաշխատունակության թերթիկի մեջ նշված ժամանակահատվածում քանի աշխատանքային օր կա: Չեմ ասում 140 օրվա մեջ, որովհետև կարող եք նախածննդյան 70 օրը առանձին վերցնել, հետծննդյանը առանձին՝ ըստ Ձեր ցանկության: Եթե, օրինակ, 140 օրվա մեջ եղել է աշխատանքային 100 օր, հաշվարկը հետևյալն է՝ 5714*100=571400, որից ԵԿԱՄՏԱՀԱՐԿ ՉԻ ՊԱՀՎՈՒՄ: Լիլիթ ջան, Դուք առձեռն ստանում եք 571 400 ՀՀ ԴՐԱՄ, եթե նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել եք պարգևավճար կամ հավելավճար կամ այլ հավելումներ, որոնք մտել են ԱՎՈՒՄի մեջ, ապա դրանք նույնպես մասնակցում են հաշվարկին: ԻՍԿ ՀԱՐԳԵԼԻ ԿՈԼԵԳԱՆԵՐԻՍ ԿԽՆԴՐԵՄ ԿԱՐԴԱԼ ՀՕ-160-Ն՝ ընդունված 2010թ. հոկտեմբերի 27-ին, որը ուժի մեջ է 01.12.2010թ.: Հատկապես հոդված 22-ը մանրամասն: Նաև հասկանալ ժամանակավոր անաշխատունակության նպաստի և հղիության և ծննդաբերության նպաստների տարբերությունները և հաշվարկի տարբերությունները: Նախածննդյան և հետծննդյան նպաստը չի հարկվում եկամտահարկով («Եկամտահարկի մասին» օրենք): Շատ այլ մանրամասներ կան, որոնց մասին կուզեի խոսել, բայց ոչ հիմա: Կներեք սուր քննադատության համար: Հարցերի դեպքում, խնդրեմ, mmmgs2006 շնիկ yahoo.com:

    0
    1. Հարգելի Մառա, կխնդրեի պատասխանեք իմ հետևյալ հարցին, եթե ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը բժշկի տված անաշխատունակության թերթիկի տրման օրվանից և գնում է ֆիզ․ արձակուրդ՝ այդ դեպքում, որքա՞ն է կազմում ֆիզ․ արձակուրդի գումարը։ Կանխավ շնորհակալություն։

      0
  5. Հարգելի Մառա,
    համաձայն «Եկամտահարկի մասին» օրենքի հոդված 7. Եկամուտ չհամարվող տարրերը՝
    Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում՝
    ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների…

    Այսինքն՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստները համարվում են եկամուտ: Իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստները, համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի, հետևյալն են՝

    Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները՝

    2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի (այսուհետ` նպաստ) հետևյալ տեսակները.

    1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ),

    2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ),

    3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ),

    4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ),

    5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

    Միգուցե ինչ-որ բան բա՞ց եմ թողել, հարգելի Մառա: Այդ դեպքում կխնդրեի ուղղել, քանի որ այս հարցը հետաքրքրում է բոլորին, պատասխանները և կարծիքները բավական շատ ու բազմազան են, փորձենք միասին գտնել դրանցից ճիշտը:

    0
  6. Մառա, ամեն ինչ ճիշտ է՝ իմ կարծիքով, միայն թե այդ նույն ՀՕ 160-Ն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում միջին աշխատավարձը չի նախատեսում հաշվարկել վերջին լրիվ աշխատած 3 ամիսներից, այլ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, որն է՝
    Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

    Արա, ճիշտ եք, բայց կա նաև եկամտահարկի հաշվարկման և վճարման մասին հրահանգ, որում էլ ասվում է`
    Հարկման նպատակով ֆիզիկական անձանց եկամուտների մեջ չեն մտցվում`
    ա) պետական սոցիալական ապահովության և պետական սոցիալական ապահովագրության նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության, այդ թվում` հիվանդ երեխայի, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների)՝
    -հղիության և ծննդաբերության նպաստները,
    -երեխայի ծննդյան միանվագ նպաստները,
    -երեխայի խնամքի համար նպաստները (մինչև օրենսդրությամբ նախատեսված տարիքին հասնելը),
    -թաղման նպաստները,
    -սակավ ապահովված ընտանիքների երեխաների համար նպաստները,
    -ի ծնե հաշմանդամների նպաստները,
    -ժամկետային ծառայության զինծառայողների երեխաների նպաստները,
    -երեխաներ ունեցող, սակայն կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ չստացող այրիների համար նպաստները,
    -ալիմենտի վճարումից խուսափող ծնողների որոնման ժամանակաշրջանում անչափահաս երեխաների համար նպաստները,
    -գործող օրենսդրության համապատասխան վճարվող այլ պետական նպաստները:
    🙂

    0
  7. Հարգելի Լիլիթ, հարգելի կոլեգաներ, և՛ հին, և՛ նոր աշխատանքային օրենսգրքերով, ինչպես նաև եկամտահարկի մասին օրենքով՝ հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստը չի համարվում հարկվող եկամուտ, հետևաբար այդ նպաստից եկամատահարկ չի գանձվում: Չի հաշվարկվում նաև սոց. վճար աշխատողից (3 %-ը) և սոց. վճար գործատուից:

    Լիլիթ, ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ եք գնալու ֆիզ. արձակուրդ, ապա, ըստ նոր աշխատանքային օրենսգրքի, այդ իրավունքը Դուք ձեռք եք բերում հղիության 154-րդ օրվանից սկսած: Մնացած բոլոր հարցերում համաձայն եմ Մառայի հետ, բացի միջին ամսական աշխատավարձը հաշվելու ձևի հետ (այժմ այն հաշվարկվում է ոչ թե 3, այլ վերջին 12 ամիսների ընթացքում հաշվարկված եկամտից):

    0
  8. Հարգելի Արա Ա., կարդացեք ՊտԵկՆխ 16.04.2001 N02/456 կետ 9:
    Ստորև բերում եմ այդ հատվածը՝
    «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում՝
    ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, հղիության ու ծննդաբերության նպաստը, թաղման նպաստը:

    Հարգելի Սիմոն, շնորհակալ եմ միջինի հաշվարկի վերաբերյալ սխալս ուղղելու համար: Ճիշտ է՝ ես աշխատավարձի հաշվարկով չեմ զբաղվում, բայց տեղյակ լինելը դեռ ոչ ոքի չի խանգարել:

    Ինչ վերաբերում է Լիլիթի 154-րդ օրվանից հետո ֆիզ. գնալուն, ապա այդ դեպքում նրան կտրվի միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: ՀՕ-160-Ն ՀՈԴՎԱԾ 11 ԿԵՏ 3: Սիմոն, եթե ինչ-որ բան բաց եմ թողել, խնդրում եմ հուշել:

    0
  9. Բարև բոլորին:
    Մարիամի պատասխանը ճիշտ է: Պետք է նշեմ, որ ՀՀ Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանում շուտով այս 2 օրենքներում էլ փոփոխություններ են լինելու՝ հետադարձ ուժի սկզբունքի կիրառմամբ: Օրինակ՝ «Եկամտահարկի մասին» օրենքի հոդված 7-ի ա) կետի վերջում՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները» տողերի նպաստներ բառից հետո ավելանում է՝
    «որոնց մեջ չեն ներառվում հղիության և ծննդաբերության նպաստները» արտահայտությունը:
    Հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզաբանվի:

    0
  10. Հարգելի Լիլիթ, Ձեզ բարի ազատում և այդ գումարը ծախսեք նպատակին: Ես համամիտ եմ և վստահ ասում եմ, միանշանակ ճիշտ է Մառան, բացառությամբ այն կետի, որը նկատեց Սիմոնը: Բայց մի բան ոչ մեկդ հաշվի չառաք Մառայի ասածի մեջ: Պարգևավճարները 1/12 մասով են ներառում միջինի մեջ: Հարգելի Լիլիթ, եթե Դուք մեկ տարվա ընթացքում պարգևավճարներ եք ունեցել, Ձեր գումարը կմեծանա:

    0
  11. Մառա, կխնդրեի այսուհետ ավելի հիմնավոր և մանրամասն ծանոթանալ հարկային օրենսդրությանը և քննարկվող հարցը չդիտարկել միայն մեկ տեսանկյունից: Դուք առաջնորդվում եք եկամտահարկի հրահանգով, բայց կա դրանից ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտ` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքը, որի մեջ հստակ նշվում է հարկի պահման կամ չպահման պատասխանը: Ասեմ նաև, որ այդ հրահանգը վերջին օրենսդրական փոփոխություններից հետո չի թարմացվել, իսկ օրենսդրական փոփոխությունների հեղինակների հետ առերես շփման արդյունքում պարզաբանվել է, որ ֆիզ. արձակուրդից պահվում է եկամտահարկ:

    0
    1. Այո, պահվում է եկամտահարկ: Ասեմ Ձեզ, որ ես 2014թ.-ից ունեցել եմ 4 կին աշխատող, ովքեր օգտվել են ֆիզ. արձակուրդից: Հաշվել եմ 12 ամսվա միջինը, բաժանել եմ 30.4-ի, ստացել եմ մի թիվ և բազմապատկել 140 օրով, հետո էլ՝ 15 օր վիրահատության համար: Մի հարց էլ ես եմ ուզում պարզաբանենք: Իմ աշխատողը աշխատել է 9 ամիս ու ֆիզ. է գնում, ինչպե՞ս պետք է հաշվեմ: Նա ֆիզ. արձակուրդում գտվող աշխատողի փոխարինող է և 2016թ. նոյեմբեր ամսին օգտվել է հերթական արձակուրդից, իսկ ֆիզ. արձակուրդում կլինի մարտի 15-ից: Եթե 155 օրը լրանա, կարո՞ղ է նա իր հերթական արձակուրդից օգտվել ու գալ իր աշխատանքին:

      0
  12. Հարգելի կոլեգաներ, ես գրություն եմ ուղարել ՊԵԿ այս հարցի պարզաբանման համար և ստացել եմ հետևյալ պատասխանը`

    դեկտեմբերի 25-ին ստացված հարցի վերաբերյալ՝
    «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը և հրահանգի հավելված 1-ով սահմանված հաշվարկը համապատասխանեցվելու են 2010թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի փոփոխված դրույթներին, որոնք գերակայում են մինչ այդ հրահանգով սահմանված դրույթների նկատմամբ: Այսինքն՝ 2010թ. դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերով հղիության և ծննդաբերության նպաստները, որպես ժամանակավոր անաշխատունակության նպաստ, հարկվում են եկամտահարկով և հաշվարկում արտացոլվում են նպաստի վճարման համապատասխան ամսվա սյունակում:

    Ուղղակի հարկերի ընթացակարգերի բաժին
    594646
    28.12.2010թ.

    0
  13. Բարև ձեզ: Ես աշխատում եմ մասնավոր հիմնարկում և կուզեի իմանալ` արդյո՞ք ֆիզ. արձակուրդ տրվում է նաև մասնավոր հիմնարկների աշխատակիցներին: Ըստ նախապես լսածս մի քանի կարծիքների՝ այդ հարցը կախված է տվյալ հիմնարկից:

    1+
  14. Լիլիթ ջան, կարող եք արձակուրդից օգտվել հղիության 31-րդ շաբաթականից սկսած: Հաշվարկել կարող եք ինքներդ` վերջին դաշտանային ցիկլի օրից սկսած հաշվեք շաբաթները, կամ Ձեր փոխանակման քարտի մեջ նշվում է այդ: Իմ հաշվարկով՝ Դուք ապրիլի մեջ կարող եք գնալ արձակուրդ: Կստանաք 677 714 դրամ նպաստ, 134 270 դրամ կվճարվի եկամտային հարկ գործատուի կողմից: Եթե պետք է, կարող եմ գրել հաշվարկման ձևը:

    0
  15. Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` հիմա ինչպես են ճիշտ հաշվարկում միջին աշխատավարձը՝ վերջին 3՞, թե՞ 12 ամիսներին ստացված աշխատավարձի միջոցով: Եվ խնդրում եմ ասել` արձակուրդայինը հաշվարկին մասնակցու՞մ է:

    0
  16. Խնդրում եմ, օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը, եթե վարձու աշխատողը 1-ին երեխայի ծննդյան 3 տարին լրանալուց հետո աշխատել է 4.5 ամիս և ներկայացրել 2-րդ երեխայի հղիության և ծննդաբերության նպաստի թերթիկ: Եվ եթե պետք է հետ հաշվարկ կատարել, ապա միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ արդյո՞ք սոց. վճարը գումարվում է աշխատավարձին: Շնորհակալություն:

    0
  17. Բարև ձեզ: Կուզենայի ճշտել` ֆիզ. արձակուրդ երբ կարող եմ գնալ՝ հղիության 30 շաբաթականի՞ց, թե՞ 154-րդ օրվանից, թե՞…

    Կանխավ շնորհակալություն:

    0
  18. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում և ստանում եմ 120 000 (կեղտոտ) աշխատավարձ: Հիմա գտնվում եմ հղիության 4-րդ ամսում: Ուզում եմ իմանալ` ե՞րբ կարող եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ինչքա՞ն պետք է ստանամ: Բացի դրանից, ունեմ նաև մեկ այլ հարց` ես դեկտեմբեր ամսին պետք է դիմում գրեմ և ազատվեմ աշխատանքից, որովհետև որոշել եմ ուրիշ աշխատանքի նշանակվել, բայց մնալ ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք այդ դեպքում ես դպրոցից ստացած ֆիզ. արձակուրդի գումարը պետք է փոխանցեմ դպրոցին: Կանխավ շնորհակալություն:

    2+
  19. Բարև ձեզ: Ես ունեմ 3 տարվա ստաժ, բայց հիմնական աշխատող չեմ, փոխարինող եմ, ես ֆիզ. արձակուրդ կարո՞ղ եմ գնալ, եթե մինչև իմ գնալը հիմնական աշխատողը չի գալիս: Նախապես շնորհակալություն:

    0
  20. Բարև ձեզ: Չէի՞ք ասի՝ 140 օր նախածննդյան և հետծննդյան նպաստը հիմնա՞րկն է վճարում, թե՞ պետությունը:

    0
  21. Արփի, նպաստի գումարը կանխավճարի տեսքով վերցվում է աշխատավարձի ֆոնդից, այնուհետև նվազեցվում եկամտային հարկի հաշվին, իսկ եթե նպաստի գումարը ավելի մեծ է, քան ամսական եկամտային հարկը, դրա տարբերությունը վճարում է սոցապը:

    0
  22. Բարև ձեզ: Ես Արփինեն եմ: Աշխատում եմ մոտ մեկ տարի: Ունեմ մեկ երեխա և պատրաստվում եմ երկրորդը ունենալ, սակայն աշխատանքիս պայմանները այնպիսին են, որ կարծում եմ` չեմ կարողանա 7 ամիս աշխատել: Օրենքը ինձ թույլ տալի՞ս է ավելի շուտ դուրս գալ ֆիզ. արձակուրդ, ասենք, օրինակ, 3-րդ ամսից, և ինչպե՞ս կվճարվի իմ աշխատավարձը այդ դեպքում, ես ստանում եմ 80 000 դրամ, աշխատում եմ շաբաթական 6 օր: Շնորհակալություն նախապես:

    0
  23. Աստղիկ, բարև Ձեզ: Ես 5 ամսից ավել է փոխարինում եմ ֆիզ. արձակուրդի մեջ գտնվող իմ կոլեգային, նաև նույն դպրոցում 1 դրույք հաստիքով հիմնական աշխատող եմ: Պարապած ժամերիս քանակը 12 է: Խնդրում եմ պատասխանել` իմ վճարումը ժամաքանակո՞վ պետք է լինի, թե՞ հաստիքայինով, և խնդրում եմ մատնանշել հիմքը: Կանխավ շնորհակալություն:

    0
  24. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել՝ կտրամադրվի՞ արդյոք երեխայի խնամքի նպաստ, եթե ֆիզ. արձակուրդ գնալուց մեկ շաբաթ հետո կազմակերպությունը լուծարվել է: Նախապես շնորհակալություն:

    0
  25. Ես աշխատում եմ դպրոցում, և իմ աշխատավարձը կազմում է 130 000 դրամ: Ես 3 տարի ֆիզ. արձակուրդի մեջ եմ գտնվել: Հիմա վերադարձել եմ գործի և պետք է աշխատեմ 40 օր, որից հետո նորից գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Բայց նշեմ, որ իմ ֆիզ. արձակուրդի ժամանակ՝ 2-րդ տարում, այդ հաստիքը վերացել է դպրոցում: Ուզում եմ իմանալ` ինչպե՞ս կհաշվեն այս 2-րդ ֆիզ. արձակուրդը: Ինձ տեղեկացրել են, որ հաշվելու են միջին նվազագույնով: Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ:

    0
  26. Բարև ձեզ: Ֆիզ. արձակուրդի 140 օրերը դրանք միայն աշխատանքայի՞ն օրերն են, թե՞ ոչ, և 90 000 դրամ աշխատավարձի դեպքում ինչքա՞ն է լինում ֆիզ. արձակուրդի գումարը, աշխատանքային օրերը` շաբաթը 5 օր:

    0
  27. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ֆիզ. արձակուրդից հետո՝ 6 ամսից, աշխատողը վերադառնում է աշխատանքի, 8 ամիս աշխատում է ու ուզում է տեղափոխվել, մինչև երեխայի 3 տարին լրանալը նա իրավունք ունի՞ հետ գալ իր աշխատանքին:

    0
  28. Բարև ձեզ: Եթե հիմնական աշխատողին տեղափոխում են այլ պաշտոնի (ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու) ու նրա փոխարեն ժամանակավոր այլ աշխատող են ընդունում, հնարավո՞ր է հետագայում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի վերադարձի դեպքում նրան փոխարինողը գա իր հին աշխատանքին: Նման պարագայում գործատուն կարո՞ղ է նրան ազատել:

    0
  29. Բարև ձեզ:

    Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Հնարավո՞ր է տրամադրել դեկրետայինի հաշվարկման բանաձև (որպեսզի ես ինքս հաշվեմ)՝ օրենքի ամենավերջին փոփոխություններով, քանի որ ես այստեղ կարդացի բազմաթիվ կարծիքներ, որոնցից յուրաքանչյուրում հաշվարկները տարբեր են:

    Նախապես շնորհակալ եմ:

    0
  30. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ես աշխատում եմ դպրոցում, ստանում եմ 78 000 դրամ աշխատավարձ: Հուլիսի 1-ին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Ասեք, խնդրեմ, ես կարո՞ղ եմ արձակուրդային ստանալ, և ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ. արձակուրդը: Նախապես շնորհակալություն:

    0
    1. Ես էլ կցանկանայի իմանալ: Ես էլ հունիսի 19-ից եմ մեկնելու ֆիզ. արձակուրդ ու չգիտեմ` նպաստ կստանա՞մ, թե՞ ոչ:

      0
  31. Բարև ձեզ: Ես մի խնդրի առաջ եմ կանգնել: Գտնվում եմ 30-31 շաբաթական հղիության շեմին, ունեմ աշխատանքի գրեթե 20 տարվա ստաժ, բայց այնպես է ստացվել, որ հղիությանս սկզբում ինքնակամ դուրս եմ եկել աշխատանքից: Անձնագրային գրանցումս Գյումրիի է, բայց 2006 թվականից աշխատել և ապրում եմ Երևանում: Հիմա դեկրետային գումարը ստանալու համար պետք է մեկնե՞լ Գյումրի, քանի որ այնտեղ եմ գրանցված, թե՞ հաշվառված վայրի սոցապ բաժին ներկայանալ: Նշեմ` հղիությունս շատ բարդ է, մեքենա նստելը 5 րոպեից ավել հակացուցված է, իսկ իմ ներկայությունը, ասում են, պարտադիր է: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալություն:

    0
  32. Բարև ձեզ:

    Ես պետական աշխատող եմ, ընդունվել եմ 2015թ. հունիսի 22-ին պայմանագրային հիմունքներով (մինչև դեկտեմբեր): Սակայն հոկտեմբերին ինքնակամ ազատվել եմ և կրկին ընդունվել եմ նոյեմբերին անժամկետ: Իմ ամսական աշխատավարձը 158 000 դրամ է: Ես դեկրետ եմ գնալու սեպտեմբերին: Խնդրում եմ հաշվարկել, թե որքան գումար եմ ստանալու:

    Կանխավ շնորհակալություն:

    0
  33. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` քանի՞ ամիս պետք է գրանցված աշխատես, որ կարողանաս ֆիզ. արձակուրդ գնալ: Այսինքն՝ եթե ես աշխատատեղս փոխում եմ և աշխատում եմ նոր գործատուի մոտ և երկու ամիս աշխատելուց հետո հղիանում եմ, հնարավո՞ր է, որ գործատուն ինձ ֆիզ. արձակուրդ չտրամադրի: Շնորհակալություն:

    0
  34. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ ինձ պատասխանեք` 140 օր արձակուրդը հաշվելիս շաբաթ-կիրակին է՞լ է հաշվարկվում:

    0
  35. Կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կարող ենք կատարել նպաստի ճիշտ հաշվարկ, եթե աշխատողը ամսական ստանում է 130 000 դրամ աշխատավարձ:

    0
  36. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին: Ֆիզ. արձակուրդից կարո՞ղ եմ շուտ հետ վերադառնալ աշխատանքի, և եթե այո, աշխատանքային ժամերը ինձ համար նու՞յնը կլինեն, ինչ մյուս աշխատողներինը, եթե իմ երեխայի 3 տարին դեռ չի լրացել:

    Կանխավ շնորհակալություն:

    0
  37. Բարև ձեզ: Խնդրում եմ, հաշվարկեք իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կեղտոտ աշխատավարձս 123 000 դրամ է, ամսական ստանում եմ 84 000 դրամ, մարտի 20-ից մինչև օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածն է:

    0
  38. Բարև ձեզ: Կօգնե՞ք հաշվել դեկրետայինս: Դեկրետից վերադարձել եմ մարտի 3-ին և հունիսի 19-ից նորից դեկրետ եմ: Աշխատավարձս 220 000 դրամ է, որից 60 000-ը բոնուս է։ Շնորհակալություն:

    0
  39. Բարև ձեզ: Ես զինծառայող եմ, պետք է գնամ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ` արդյո՞ք նույն հաշվարկով պետք է հաշվել հասանելիք գումարի չափը։ Ես ամենօրյա ծառայող չեմ, այլ մարտական հերթապահություն եմ կրում՝ ամիսը 8-10 հատ։

    0
  40. Բարև ձեզ: Ես հղիության 3-րդ ամսականից ընդունվել եմ աշխատանքի՝ 55 000 դրամ աշխատավարձով: Խնդրում եմ, հաշվեք` ինչքան գումար ես պետք է ստանամ ֆիզ. արձակուրդ գնալուց:

    0
  41. Բարև ձեզ։ Ես տարուց ավել աշխատել եմ 55 000 դրամ աշխատավարձով, բայց այս ամսվանից աշխատավարձս բարձրացրել են 100 000 դրամ։ Հիմա ես 5-րդ ամսում եմ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվել՝ ինչքան գումար կստանամ ֆիզ. արձակուրդ ցնալուց։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *