Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հղիության նպաստը հաշվարկելիս միջին օրականը միջին աշխ. / 21 բազմապատկում ենք աշխատանքայի՞ն օրերի քանակով, թե՞ օրացուցային օրերի քանակով: Օրենքում ասվում է` բոլոր աշխատանքային օրերի քանակով: Ճի՞շտ եմ հասկացել: Այդ դեպքում հանու՞մ եմ տոն օրերը և հիշատակի օրերը, թե՞ ոչ:

Աշխատողիս աշխատավարձը 55000 է առանց պահումների: 140 օր է բուլետենը: 28.04.2012-14.09.12 թթ.: Օգնեք հաշվեմ, խնդրում եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս

  1. Օրենքում ասվում է ընդհանուր “աշխատանքային օրերի քանակով”, իսկ համաձայն աշխատանքային օրենսգրքի ընդհանուր աշխատանքային օր են համարվում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում երկուշաբթիից ուրբաթը, իսկ 6-օրյայի դեպքում` երկուշաբթիից շաբաթը: Այսինքն տոն օրերը պետք չէ հանել:

  2. Ձեր նշած ժամանակահատվածի օրացուցային օրերի թիվը կազմում է 100օր: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.
    5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
    միջին աշխատավարձ/21*100
    6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
    միջին աշխատավարձ/25*100
    Ստացված գումարն էլ հանդիսանում է նպաստի գումարը, որից պահվում է եկամտահարկ:
    Եկամտահարկը հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր ամսվան բաժին ընկնող նպաստի գումարի չափից, բայց վճարումն իրականացվում է միանգամից տվյալ ամսում (ձեր դեպքում ապրիլին):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *