Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի.

Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին:
Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ, թե ինչպես պետք է հաշվարկեն իմ նպաստը (հաշվարկային աշխատավարձս կազմում է 114000 դրամ, օրերի քանակը` 140): Եթե հնարավոր է` մանրամասն գրեք եկամտահարկը հաշվարկելու ձևը:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

  1. Եթե Ձեր միջին ամսական աշխատավարձի չափը կազմում է 114000 ՀՀ դրամ և աշխատում եք 5-օրյա աշխատանքային ռեժիմով, ապա հաշվարկը կլինի 114000/21*հիվանդության թերթիկի 2-րդ օրվանից սկսած աշխատանքային օրերով, եթե 6-օրյա է ապա 114000/25.4*հիվանդության թերթիկի 2-րդ օրվանից սկսած աշխատանքային օրերով, իսկ եթե ԱՁ-ի աշխատող եք ապա 114000/30.4*հիվանդության թերթիկի 2-րդ օրվանից սկսած աշխատանքային օրերով:

  2. Ես համաձայն չեմ Սիմոնի առաջարկած տարբերակին: Նախ պետք է ճշտել, Ձեր միջին աշխատավարձն է կազմում 114000 դրամ, թե՞ ամսական աշխատավարձն է այդքան եղել: Նախ հաշվեք միջին ամսական աշխատավարձը, այսինքն վերջին 12 ամիսների աշխատավարձի հանրագումարը բաժանեք 12-ի, եթե 12 ամիս չեք աշխատել, ապա պակաս ամիսների թիվը կարող եք լրացնել նախկին աշխատավայրի աշխատավարձերի թիվը բերելով, եթե նախկինում չեք աշխատել, ամեն դեպքում, փաստացի աշխատած ամիսների աշխատավարձերի հանրագումարը բաժանեք 12-ի , ստացեք միջին ամսական աշխատավարձը: Հետո, միջին ամսական աշխատավարձը բաժանեք 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 25-ի`(6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և ստացված թիվը բազմապատկեք հիվանդության թերթիկում նշված 140 օրով, ուշադրություն` հղիության և ծննդաբերության նպաստի դեպքում` արձակուրդի ժամանակահատվածի ԲՈԼՈՐ աշխատանքային օրերի թվով: / Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ Օրենք`ՀՕ-160-Ն , Հոդված 22/ փոփոխություն` ՀՕ-123-Ն, ուժի մեջ է 21.05.2011-ից:

  3. Հարգելի Սիմոն, ինչու՞ 2-րդ օրից, օրենքի Հոդված 11, կետ 1-ում ասվում է “նպաստը տրվում է….հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր աշխատանքային օրերի համար”:

  4. Հարգելի Եվա, ես ևս ունեմ մի քանի հարցեր` կապված հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման հետ: Եթե կարելի է, գրեք ձեր էլեկտրոնային փեստի հասցեն, ես այդ հարցերը անմիջապես ուղղեմ Ձեզ: Անի ջան, հայցում եմ ձեր ներողամտությունը, որ իմ խնդրանքը գրում եմ ձեր հարցի տակ:

  5. Եվա ջան, նկատողություն ունեմ: Միջին աշխատավարձը հաշվարկվում է ոչ թե վերջին 12 ամիսների աշխատավարձի հանրագումարը, այլ աշխատողին վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Եկամտահարկը հաշվարկելու համար պետք է ունենալ նպաստի չափն ըստ ամիսների: Օգտվեք ՊԵԿ-ի 02/456 հրահանգի 25.1-կետից, որը փոփոխվել է 24.02.2011թ. 66-Ն հրամանով:

  6. Ես այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում: Երեխաս 1.3 տարեկան է, և հիմա նորից հղի եմ: Խնդրում եմ ինձ ծանոթացրեք կարգին` ինչպե՞ս պետք է վարվի տնօրենս, արդյո՞ք ինձ կազատի աշխատանքից, երբ ասեմ, որ կրկին հղի եմ, իրավունք ունե՞մ նորից նպաստը ստանամ, թե՞ ոչ:

    Ո՞ր օրենքը նայեմ, որ իմանամ իմ իրավունքները:

    Կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *