Հղիության և ծննդաբերության նպաստի հարկում

Աննա.

Հարգելի կոլեգաներ, բազմիցս լսում եմ, որ հղիության և ծննդաբերության նպաստը 01.12.2010թ.-ից հարկվում է եկամտահարկով, սակայն ինքս չեմ գտնում օրենքում այդ փոփոխությունը: Ո՞վ ինձ կարող է հղում անել, թե օրենքի կոնկրետ որ կետով է կատարվել այդ փոփոխությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Narine

Բարև Ձեզ:
Եթե կարող եք ասեք` որտեղ կարող եմ կարդալ այդ փոփոխությունը:
Կանխավ շնորհակալ եմ:

Նունե

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 3րդ հոդվածի 2րդ կետով սահմանվում է, թե որոնք են համարվում ժամանակավոր անաշխատունակության դեպքեր, իսկ եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 7րդ հոդվածում նշվում է, որ Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների: Այսինքն ժամանակավոր անաշխատունակության նպաստները համարվում են եկամուտ և պետք է հարկվեն եկամտահարկով:

Anna

Նախքան 2010թ. դեկտեմբերի փոփոխությունը ևս օրենքի նույն հոդվածում գրված էր դա: Դրանից հետևում էր, որ պետք է պահվի եկամտահարկ, սակայն ըստ Եկամտահարկի հրահանգի հղիության և ծննդաբերության նպաստը չէր հարկվում եկամտահարկով: Մինչ այժմ տվյալ հրահանգում որևէ փոփոխություն չկա:

Anush Afrikyan

Հարգելի Աննա, արդեն կա եկամտահարկի հրահանգի փոփոխություն, նայեք taxinfo.am – ում:

Արփինե

Ողջույն: Իսկ ինձ հետաքրքիր է, հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ժամանակ այդ 12 ամսյա ժամանակահատվածում ստացված բոլո՞ր եկամուտներն են վերցվում (արձակուրդային, կիսատ աշխատավարձ): Ինչպես նաև հանրագումարային եկամուտները անպայմա՞ն պետք է բաժանվեն 12-ի, թե՞ փաստացի աշխատած ամիսների թվի վրա (օրինակ, աշխատել է 7 ամիս):

Գևորգ

Հարգելի Արփինե, փորձեմ պատասխանել ձեր հարցին հետևյալ կերպ, եթե կոնկրետ արձակուրդայինի մասին է խոսքը , ապա ոչ չի ներառվում հաշվարկում, եթե կիսատ աշխատավարձի, ապա կախված այն բանից թե ինչի արդյունքում է ձըավորվել այդ կիսատ աշխատավարձը եթե գործատուի մեղքով կամ ժամանակավոր անաշխատունակություն, ապա կրկին չի ներառվում և եթե նախորդ 12 ամիսների ընթացքում որևե ամսում նշված դեպքերը առկա են ապա հաշվարկում եք փաստացի (օրինակ` ձեր նշած 7 ամիսների) ամիսների վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը բացի պարգևավճարներից և բաժանում այդ ամիսների թվի վրա (այսինքն ձեր նշած օրինակի դեպքում 7-ի) և գումարում նախորդ 12 ամիսներում հաշվարկված պարգևավճարնեը այնուհետև բաժանում 12-ի (պարգևավճարները 12-ի բաժանելը մնում է անփոփոխ):