24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Իլյազ
Իլյազ
12 տարի առաջ

Հարգելի Արման,
Գործատուի` վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը սահմանված է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14 հուլիսի 2011 թվականի «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 հավելվածում:

Արման
Արման
12 տարի առաջ

Կարո՞ղ եք ասել` աշխատողը այդ թերթիկը ներակայացնում է հաշվապահություն, իսկ հաշվապահը այդ թերթիկի հետ ի՞նչ պետք է անի, ու՞մ պետք է ներկայացնի, թե՞ պետք է վերադարձնի աշխատողին: Շնորհակալություն:

Իլյազ
Իլյազ
12 տարի առաջ

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից:
Ծախսը փոխհատուցելու նպատակով գործատուն հարկային մարմին է ներկայացնում տեղեկանք` համաձայն ձևի` կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, իսկ բնօրինակը մնում է կազմակերպությունում՝ հաշվապահի մոտ:

Արմեն
Արմեն
9 տարի առաջ

Հարգելի Արման,
Նախքան հարկային մարմնին համապատասխան տեղեկանքի ձև ներկայացնելը, հաշվապահը պետք է ներկայացրած լինի հաշվետու ամսվա հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով, այնուհետեվ համապատասխան տեղեկանքը, որի մեջ լրացրած կլինի հաշվետու ամսվա բոլոր եկամուտներից ստացվող եկամտային հարկի ընդհանուր գումարը, անաշխատունակության նպաստի գումարի չափը և տարբերություն գումարը, որը պետք է փոխհատուցի պետությունը(սա այն դեպքում, երբտվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար)։ տեղեկանքին պետք է կցված լինի լրացված և հաստատված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կրկնօրինակը։ Այնուհետև հարկային մարմնի կողմից պետք է հաստատվի տվյալ տեղեկանքը և հետ ուղարկեն Ձեզ, և դուք այդ հաստատված տեղեկանքը համապատասխան գրությամբ, որի մեջ նշված կլինի Ձեր կազմակերպության տվյալները, այդ թվում բանկային հաշվեհամարը կուղարկեք ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարություն։