Հնարավո՞ր է արդյոք գնալ արձակուրդ

Աննա.

Բարև Ձեզ: Ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից օգոստոսին: Արդյո՞ք կարող եմ հիմա գնալ արձակուրդ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Հնարավո՞ր է արդյոք գնալ արձակուրդ

  1. Եթե վերադարձել եք ֆիզ. արձակուրդից և չեք գնացել երեխայի խնամքի արձակուրդ, և ունեք նախկինից չօգտագործված արձակուրդի օրեր, ապա կարող եք օգտվել:

    0
  2. Այո, կարող եք, եթե թողնված հերթական արձակուրդի մասին է, իսկ մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ ևս կարող եք գնալ:
    Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
    1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

    1+
  3. Կարող եք օգտվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդից՝ ամբողջությամբ կամ մաս առ մաս մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:

    0
  4. Կարող եք գնալ.
    1. Երեխայի խնամքի արձակուրդ դիմումի մեջ նշելով օրինակ` 1 տարի:
    2. Եթե ունեք հերթական արձակուրդ, ապա կարող եք գնալ և օգտագործել Ձեր հերթական արձակուրդը:
    3. Կարող եք նաև դիմում գրել և Ձեր դիմումի հիման վրա գնալ արձակուրդ ոչ վճարման տարբերակով դա կարող եք տարվա մեջ անել ընդամենը 2 ամիս:

    2+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *