Հնարավո՞ր է Ա/Ձ-ն դադարեցնել և բացել ՍՊԸ

Araqsya.

Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։

  2. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։

3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Եթե անձը հանդիսանում է 20 տոկոսից ավելի սեփականատեր և ժամանակավոր դադարեցնում է գործունեությունը, իսկ որոշ ժամանակ հետո նոր ընկերություն է հիմնում, ապա այդ ընկերությունը հարկային դաշտում հանդես է գալու որպես ԱԱՀ վճարող /ԱԱՀ մասին ՀՀ օրենք/: Պետք է հայտարարություն ներկայացնեք ԱԱՀ վճարող համարվելու համար:
Ձևակերպվում է տնօրեն և կարող է իրականացնել հաշվապահի գործառույթներ` հրամանի հիման վրա:

Ալլա

Շրջանառության հարկ վճարողները չեն կարող համարվել փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել։
Այսինքն՝ դուք կարող եք դադարեցնել ԱՁ գործունեությունը, բացել նոր ՍՊԸ, տալ հայտարարություն շրջհարկի, եթե բավարարում եք շրջհարկ վճարողի այլ պայմաններին։

Karine

Դուք Ա/Ձ-ի գործունեությունը կարող եք դադարացնել կամ լուծարել, նոր դրանից հետո ՍՊԸ բացեք։ ՍՊԸ-ն արդեն կհամարվի նոր կազմակերպություն և, որ դաշտում կաշխատեք կնտրեք ինքներդ կապված գործուբեության տեսակից։
ՍՊԸ-ի տնօրենը կարող է վարել հաշվապահությունը, քանի դեռ աշխատողներ չի ընդունել։

Tigran

1. Ըստ օրենքի Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`
ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը,
բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ,
գ) լինել հավատարմագրային կառավարիչ,
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն,
ե) ունենալ բանկում հաշվարկային հաշիվ,
զ) ունենալ վարձու աշխատողներ,
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

2-րդ հարցի պատասխանը կապված է նաև առաջինի հետ:

3. Այո, կարող է: