Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Meri
Author: Meri

6 thoughts on “Հնարավո՞ր է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

  1. Պարզ չի՝ ինչ հաշվարկային փաստաթուղթ է: Հաշիվ վավերագի՞ր: Այո, պետք է գրել 9 800 դրամ, քանի որ այդ մարդը դա է ստանում:

  2. Հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրվի 10 000 դրամի, քանի որ ծառայության արժեքը 10 000 դրամ է։

  3. Ոչ, պետք է գրեք 10 000-ով, քանի որ 200 դրամը վճարահաշվարկային կազմակերպությունը գանձում է որպես միջնորդավճար, կապնվեք վճարահաշվարկային կազմակերպության հետ և քաղվածք ուզեք, որ դրանք ծախս ձևակերպեք, քանի որ գործում եք շահութահարկի դաշտում:

  4. Հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում ծառայության մատուցման արժեքով, այսինքն՝ 10 000 դրամ։ 200 դրամը ծախս է համարվում։

  5. Իսկ կներեք, եթե արդեն 3 հատ ունեմ այդպիսի սխալ դուրս գրած հաշիվ, խնդիր չի՞ լինի, եթե չեղյալ անեմ այդ 3 հաշիվները՝ հիմքը նշելով։
    Մեկ հարց ևս. իսկ եթե ծառայության արժեքը 30 000 է, բայց որպես կանխավճար փոխանցել են 30 100, հաշիվն էլ դուրս եմ գրել 30 100, հիմա եթե չեղյալ անեմ, 30 000 նշեմ, կասե՞ք՝ ճիշտ կլինի՞, եթե այսպիսի ձևակերպում տամ՝ դտ 5231 կտ 6146:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *