Ճի՞շտ է գրանցվել որպես ԱՁ

Կարինե.

Բարև ձեզ: Ես ունեմ մազահեռացման նոր բացված փոքրիկ սրահ և ուզում եմ հասկանալ՝ ճի՞շտ է գրանցվել որպես ԱՁ, հարկային պարտավորությունները ինչպիսի՞ն են, ինչքա՞ն պետք է վճարեմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ճի՞շտ է գրանցվել որպես ԱՁ

  1. Եթե գործունեություն եք իրականացնում, պետք է գրանցվել: Ձեր գործունեությունը մտնում է արտոնագրային հարկի մեջ, որի համար գործունեության սկսվելուց մեկ օր առաջ պետք է հայտարարություն ներկայացնել հարկային և ստանալ արտոնագիր: ԱՁ-ն տարեկան եկամտային հարկ վճարում է ըստ ստացած եկամուտի և պետք է ամսական վճարի արտոնագրային հարկ, որը տարբեր է՝ կախված գործունեության վայրից: Եթե Երևանում է, 15 000 դրամ, և կիրառվող գործակիցներ կան՝ կախված գոտիականությունից և այլն: 50 քմ-ից փոքր տարածքի համար գոտիականության գործակիցը չի կիրառվում: Մանրամասն տեսնել՝ Հարկային օրենսգիրք, գլուխ 57:

  2. Այո, գրանցվեք որպես ԱՁ: Վճարելու եք նաև տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Պետք է նշել, որ արտոնագրային հարկը գործելու է մինչև 2020թ., իսկ հետո՝ շրջանառության հարկ:

  3. 160 ձևով տվեք հայտ արտոնագրային հարկով աշխատելու համար, վճարեք 5 000 դրամ շահութահարկ և արտոնագրային հարկ, որի չափը կախված է Ձեր քաղաքից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *