Ճշգրտումներ` կապված պարտադիր կուտակային վճարումների հետ

Vardan.

Բարև Ձեզ:
Սկսած հունվար ամսից ես, լինելով կազմակերպության ղեկավար, փաստացի ամբողջությամբ ստացել եմ իմ աշխատավարձը: Այսինքն, ձև 86-ում ավտոմատ կերպով կուտակայինը հաշվարկվել է, քանի որ այլ ձև չէր կարող լինել, սակայն ես փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ:

Հարց ու պատասխան բաժնում ես կարդացի, որ պետք է այժմ ճշգրտումներ անել: Սակայն մանրամասն նկարագրված չէր, թե ինչպես: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նկարագրել, թե ինչպես պետք է անել նշված ճշգրտումները: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ճշգրտումներ` կապված պարտադիր կուտակային վճարումների հետ

  1. Պարզապես մտեք էլ. հաշվետվությունների համակարգ և Հունվար ամսից սկսած` յուրաքանչյուր ամսվա համար առանձին լրացրեք ձև 86 հաշվետվությունը, հիմա արդեն կուտակայինը ավտոմատ չի հաշվարկի, և հաստատեք ու ուղարկեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *