Մայրության նպաստի հաշվարկ և հաշվետվության լրացում

Հարությունյան․

Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը, շնորհակալ կլինեմ խորհրդատվության համար

1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:

2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421

3) Եկամտային հարկի ամսական հաշվարկում Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ դաշտում լրացումները ինչպե՞ս պետք է անել Գործատուի միջոցներով վճարված նպաստների գումար – 368 421՞, ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստների գումար – 0

4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
22 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:
մի քիչ հստակ գրեք ,
2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421
ոչ ,սխալ է , մայրության նպաստի դեպքում սենց չեն հաշվում, նորից նայեք 22 հոդվածը,

4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը

հաշվարկով է երևալու որքան կկազմի

Հարությունյան․
Հարությունյան․
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ ուղղորդման համար

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ:
1. Մայրության նպաստի հաշվարկը և վճարումը կատարվում է, երբ աշխատողը ներկայացնում է բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
2. Հաշվարկը կատարվում է այսպես. 100000/30.4*140 (80% հաշվարկվում է անաշխատունակության նպաստների դեպքում)
3. Մայրության նպաստը պետական բյուջեից վճարման ենթակա գումար է: Նպաստի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
4. Մայրության նպաստը կազմում է 460 526 դրամ (կեղտոտ գումարի մասին է խոսքը), որից հանում եք այդ ամսվա եկամտային հարկի չափը: Նշեմ նաև, որ գումարի փոխհատուցման համար պետք է կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ և ներկայացնել ՊԵԿ, հաստատման դեպքում հետո նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Հարությունյան․
Հարությունյան․
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Հարգելի Մարիաննա, շնորհակալ եմ ուղղորդման համար։

Խնդրում եմ մի հարցի ևս պատասխանել,

եթե նույն աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, երեխայի 2 տարեկանը լրանում է 14․02․2025թ-ին, իսկ հղիության ու ծննդաբերության արձակուրդը սկսվել է 25․12․2024-ին և ավարտվում է 13․05․2025-ին, ես կարող ե՞մ ազատել տվյալ աշխատակցին, ազատելու դեպքում ե՞րբ և ի՞նչպես կարող եմ կատարել ազատումը։

Կանխավ շնորհակալություն․

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ
Ի պատասխան  Հարությունյան․

Հարգելի Հարությունյան, համաձայն աշխատանքային օրենսգրքի հետևյալ հոդվածի՝

Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը

1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է՝
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի…

Նշված ժամկետը լրանալուց հետո աշխատողի ազատումը կարող եք անել ԱՕ 113-րդ հոդվածի հիմքերով: Ազատման ժամանակ անհրաժեշտ է կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատողի հետ՝ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, պետք է կատարվի չօգտագործված արձակուրդի հատուցում: Հիշեցնեմ նաև պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցման մասին՝ կախված ազատման հիմքից (հոդված 115): Արձակման նպաստի մասին կարդացեք հոդված 129-ում, եթե, օրինակ, ազատման հիմքը հաստիքի կրճատումն է:

Հարությունյան․
Հարությունյան․
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շնորհակալ եմ շատ

Gayane
Gayane
10 ամիս առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Հարգելի Մարիաննա, իսկ ինչպե՞ս ենք ձևակերպելու թղթաբանորեն։Տնօրենի հրաման, զեկուցագիր, թե՞ այլ տարբերակ։

Մարիաննա
Մարիաննա
10 ամիս առաջ
Ի պատասխան  Gayane

Հարգելի Գայանե, եթե նկատի ունեք ազատումը, ապա այո, տրվում է հրաման՝ տնօրենի ստորագրությամբ և կնիքով, և նշվում է ազատման հիմքը: Հրամանում կարող է նշվել նաև՝ «կատարել լրիվ վերջնահաշվարկ» կամ «վճարել արձակման նպաստ»: Ըստ ազատման հիմքի մինչ այդ աշխատողին ուղարկվում է ծանուցում:

Մանիկ Գալոյան
Մանիկ Գալոյան
7 ամիս առաջ

Բարև Ձեզ դեկրետից դեկրետ գնալու համար ինչքան է վճարվում բուլետինը բացվել է 18/09/25- 04/02/26

Մարիաննա
Մարիաննա
7 ամիս առաջ
Ի պատասխան  Մանիկ Գալոյան

Բարև Ձեզ: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Արմինե
Արմինե
5 ամիս առաջ

Բարև ձեզ. Ես անգլերեն եմ պարապում ստանում եմ 80000 դրամ։ 3 ամիս պարապել եմ. Հունվարի 7-ից փոխվում եմ ուսուցչի օգնական, ստանալու եմ 40000 դրամ աշխատավարձ, մարտից ֆիզ եմ գնալու, կասեք ինչքան գումար եմ ստանալու ֆիզարձակուրդի ժամանակ՞

Մարիաննա
Մարիաննա
5 ամիս առաջ
Ի պատասխան  Արմինե

Բարև Ձեզ: Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Անհրաժեշտ է հաշվարկը կատարելու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում ստացած եկամտի մասին տեղեկատվություն: Կարծում եմ՝ Ձեզ կվճարվի նվազագույն մայրության նպաստ՝ 172,698 դրամ:

Արև
Արև
4 ամիս առաջ

Բարև Ձեզ, գտնվում եմ մայրության 2 ամյա արձակուրդում, որը լրանում է 2026 թվականի փետրվարի 14-ին։ Գնում եմ ֆիզ արձակուրդ 2026 թվականի հունվարի 14-ից։ Կասե ՞ք ինչպես է հաշվարկվում ֆիզ արձակուրդը։

Մարիաննա
Մարիաննա
4 ամիս առաջ
Ի պատասխան  Արև

Բարև Ձեզ: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:
Եթե մայրության նպաստը հաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա կստանաք նվազագույն մայրության նպաստ՝ 172 704 դրամ:

Արև
Արև
4 ամիս առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շնորհակալ եմ, բայց եթե համարվում եմ գրանցված աշխատող և կատարվել են բոլոր սոց վճարները նույնն է լինելո ՞ւ վճարումը

Մարիաննա
Մարիաննա
4 ամիս առաջ
Ի պատասխան  Արև

Հարգելի Արև, հաշվարկը այդպես է կատարվում, քանի որ գտնվել եք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, վերը նշել եմ համապատասխան հոդվածը:

Արև
Արև
4 ամիս առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Եվ ստացել եմ միայն երեխայի նպաստի գումարը

Արմինե
Արմինե
4 ամիս առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Իսկ կներեք եթե առաջին երեխայի նպաստը ես ստանումեմ ու 2025թ,դեկտեմբերից բացվելա 2րդ ֆիզը ու եղելեմ գրանցված աշխատող ստացելեմ 69100 առաջին երեխայի ամսեկան գումարը ու ֆիզից ֆիզեմ գնում ոնց հաշվեմ՞ Կանխավ Շնորհակալեմ

Արմինե
Արմինե
4 ամիս առաջ

Իսկ կներեք եթե առաջին երեխայի նպաստը ես ստանումեմ ու 2025թ,դեկտեմբերից բացվելա 2րդ ֆիզը ու եղելեմ գրանցված աշխատող ստացելեմ 69100 առաջին երեխայի ամսեկան գումարը ու ֆիզից ֆիզեմ գնում ոնց հաշվեմ՞ Կանխավ Շնորհակալեմ

Մարիաննա
Մարիաննա
4 ամիս առաջ
Ի պատասխան  Արմինե

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:
Աշխատավարձը տվյալ դեպքում մայրության նպաստի հաշվարկին չի մասնակցում, երեխայի խնամքի նպաստը ընդհանրապես ոչ մի հաշվարկին չի մասնակցում, օրենքի փոփոխությունների համաձայն մայրության նպաստը հաշվարկվելու է վերը նշված հոդվածին համապատասխան: Եթե խնամքի արձակուրդ գնալու ամսվան նախորդող ամսում ստացել եք եկամուտ, դա է հաշվի առնվելու նպաստի հաշվարկման համար, եթե չեք ունեցել եկամուտ, նպաստը հաշվարկվելու է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, և ստանալու եք նվազագույն մայրության նպաստ:

Արմինե
Արմինե
4 ամիս առաջ

Նայեք արդեն 1 ամիսա իմ 2րդ ֆիզհ բացվածա բայց դեռ գումարը չեմ ստացել որ խնդրեմ կասեք ում դիմեմ

Մարիաննա
Մարիաննա
4 ամիս առաջ
Ի պատասխան  Արմինե

Դիմեք միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն: