Մայրության նպաստի հաշվարկ

Շողեր.

Բարև ձեզ: Ըստ այս օրենքի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս.
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Պետք է նոր աշխատանքի վայր ներկայացնել քաղվածք հարկային տեսչությունից, որտեղ նշված կլինի առաջին դեկրետային արձակուրդին նախորդող ամսվա աշխատավարձի չափը:
Լինելով առաջին երեխայի դեկրետային արձակուրդում, նոր աշխատանքի եմ անցել, որտեղ 4 ամիս աշխատելուց հետո նորից անցել եմ դեկրետի: Հարցը դեկրետային գումարը հաշվարկելու մասին է: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, պետք է նոր աշխատանքի վայր ներկայացնել քաղվածք հարկային տեսչությունից, որտեղ նշված կլինի առաջին դեկրետային արձակուրդին նախորդող ամսվա աշխատավարձի չափը:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի մաս 10. Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողիտվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Շողեր

Շնորհակալ եմ: Եվս մեկ հարց. իսկ դեկրետային գումարը հաշվարկելիս վերցնու՞մ են կեղտոտ աշխատավարձը: Հաշվու՞մ են որևէ ամսում ստացած պարգևավճարները կամ հավելավճարները:

Tigran

Այո, դեկրետային գումարը հաշվարկելիս վերցնում են կեղտոտ աշխատավարձը: Այո, հաշվում են ելնելով օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, այդ թվում նաև որևէ ամսում ստացած պարգևավճարները կամ հավելավճարները:

Շողեր

Անչափ շնորհակալ եմ պատասխանի համար:

Ալլա

Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: