Մայրության նպաստի հաշվարկ

Աննա․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ․ ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստացվում է որ պետք է ֆիզից ֆիզ գնամ, նշեմ որ աշխատում եմ համատեղության կարգով 2 հաստատությունում, մի աշխատավայրում մայիսի 10-ից վերադարձել եմ աշխատանքի։ Նման պարագայում ո՞նց է հաշվարկվելու իմ մայրության նպաստը, կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

եթե մինչև 01.09.25 եք գնալու, ապա կհաշվարկվի այս կարգով
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:

Աննա
Աննա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

մեկ հարց էլ ես կարող եմ տա՞լ Տիգրան ջան, եթե համ վարձու աշխատող է, համ էլ ԱՁ ունի, պետք է գնա ֆիզ, ինչպե՞ս է հաշվարկվում տվյալ դեպքում մայության նպաստը և ում կողմից է վճարվում։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

տվյալ դեպքում մայության նպաստը կարող է ստանալ կամ վարձու աշխատող, կամ ԱՁ, հաշվեք տեսեք որի գծով ավելի շատ կլինի նպաստի գումարը.

Աննա
Աննա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

շնորհակալ եմ արձագանքի համար, իսկ կասե/ք, որպես ԱՁ ի՞նչ եկամտի չափ պետք է հիմք վերցնեմ,

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

ձեր հաշվետվություններվ ներկայացված հասույթները,

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ, Աննա: Մայրության նպաստը հաշվարկելու համար որպես եկամուտ հաշվառվելու է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ձեզ համար սահմանված հիմնական աշխատավարձը: Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից: Մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Հերմինե
Հերմինե
1 տարի առաջ

Հարգելիներ, այսպիսի մի հարց, եթե աշխատողը օգտվում է իր ամենամյա արձակուրդից, որից անմիջապես հետո պետք է ստանա Մայրության նպաստ, նպաստի հաշվարկի մեջ արձակուրդայինի գումարը ներառվու՞մ է։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Հերմինե

այո ներառվում է,

Հերմինե
Հերմինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ