Մայրության նպաստի հաշվարկ 6 ամիս աշխատելու դեպքում

Liana.

Բարև Ձեզ։ Նոր եմ վերադարձել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից։ Արդեն աշխատում եմ գրեթե 1 ամիս։ Կրկին հղի եմ։ Հանդիսանում եմ քաղծառայող՝ Մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի աշխատակից եմ։ Նվազագույն պաշտոնային դրույքաչափը՝ ըստ իմ պաշտոնի խմբի 267.072 դրամ է, որի ժամանակ ստացել եմ մաքուր եկամուտ 193.000 դրամ։ Հիմա Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո իմ գործակիցը դարձել է 3.53, հիմնական աշխատավարձս կազմում է 293.696 դրամ, մաքուր գալիս է 214.000 դրամ։ Հղիությունով պայմանավորված աշխատելու եմ մոտ 6 ամիս։ Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմի մոտավոր իմ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստի չափը այն պարագայում, երբ ես ֆիզարձակուրդի անցնելիս կաշխատեմ միայն 6 ամիսը, և ոչ մեկ տարի։ Ինչպե՞ս է հաշվարկվելու չաշխատած մյուս 6 ամիսների գումարի չափը։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, ներկայացնել նաև հաշվարկի կարգը՝ հաշվարկելով միայն աշխատավարձի հիման վրա, քանի որ դեռևս տեղյակ չեմ, թե արդյոք որևէ այլ կողմնակի գումարներ ես կստանամ այս ամիսների ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Լիանա:
Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:
Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:
Այնուհետև պահվում է 20% եկամտային հարկ, և վճարման ենթակա գումարը վճարվում է աշխատողին:

Լիանա

Իսկ Կասեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 19րդ հոդվածով որ ասվում է՝ Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (այդ թվում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
Այս դեպքում իմ դեպքում Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը որ թիվը պետք է վերցնել՞ հաշվարկային, եթե իմ դեպքում 6 ամիս եմ աշտաել այլ եկամտով, և մյուս 6 ամիսն էլ եղել խնամքի արձակուրդում։

Tigran

ներկա աշխատած 5-6 ամիսների հաշվով կվերցվի ներկա եկամուտները ամսեկան, իսկ մնացած 6-7 ամիսների համար արդեն ըստ այս դրույթի
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Լիանա

Իսկ Կասեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 19րդ հոդվածով որ ասվում է՝ Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (այդ թվում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
Այս դեպքում իմ դեպքում Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը որ թիվը պետք է վերցնել՞ հաշվարկային, եթե իմ դեպքում 6 ամիս եմ աշտաել այլ եկամտով, և մյուս 6 ամիսն էլ եղել խնամքի արձակուրդում։

Tigran

այդ երկու 6 ամիսների միջինի հման վրա կբաժանեն 30.4*140օր