Մայրության նպաստի հաշվարկ

Ինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։

4 մեկնաբանություն - “Մայրության նպաստի հաշվարկ

  1. Այո, միևնույն է բաժանվում է 12-ի՝ անկախ փաստացի աշխատած ամիսների թվաքանակից։ Սակայն Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում է նաև մայրության նպաստի նվազագույն չափ՝ նվազագույն աշխատավարձի 50 %-ից ոչ պակաս։ Այսինքն՝ եթե 12-ի բաժանման արդյունքում միջին աշխատավարձը նվազագույն աշխատավարձի 50 %-ից փոքր է ստացվում, ապա հաշվարկի հիմք ընդունվում է նվազագույն աշխատավարձի 50 %-ը (ներկայումս նվազագույն զուտ աշխատավարձը կազմում է 55 000 ՀՀ դրամ)։

  2. Ոչ, սեզոնային աշխատանքի դեպքում էլ պետք է բաժանվի 12-ի, այդպիսին է օրենսդրությունը:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *