Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե.

Բարև Ձեզ:
Ես հունվ․ 25-ից լինելու եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, նախորդող 12 ամիսների ընթացքում աշխ. պայմանագիր ունեցել եմ երկու տարբեր կազմակերպություններում։ Հիմնական գործատուիս կներկայացնեմ նախորդ ընկերությունից ստացած եկամուտների մասին տեղեկանք:
Հարցս հետեւյալն է. այս մեկ տարվա ընթացքում ես ունեցել եմ նաև բազմաթիվ այլ «ծառայությունների մատուցման» կարճաժամկետ պայմանագրեր, արդյո՞ք դրանց համար նույնպես վճարվելու եմ, թե՞ ոչ:
Հարցնում եմ՝ հաշվի առնելով, որ որքան գիտեմ՝ կա օրենք, ըստ որի ամեն ամսվա համար հաշվարկվում է միայն մեկ գործատուից ստացված եկամուտը։ Այսինքն` ծառայությունների մատուցման պայմանագրերով եկամուտները չե՞ն հաշվարկվի, եթե այդ նույն ամիսներին ունեցել եմ նաև հիմնական աշխատանք։ Լսել եմ, որ հաշվարկվում են, բայց սա վճարում է ոչ թե գործատուն, այլ սոցապ նախարարությունը, բայց նման կարգավորում/օրենք չեմ գտնում, խնդրում եմ օգնեք այս հարցով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ներկայացրեք 2 գործատուներից ստացած եկամտի տվյալները ու դրա հիման վրա կհաշվարկվի մայրության նպաստը:

Ալլա

Մի հատ լավ ուսումնասիրեք «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն

Մարիաննա

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը
1. Մայրության նպաստի իրավունք ունեն՝
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Այս հոդվածի համաձայն՝ Դուք կստանայիք մայրության նպաստ որպես չաշխատող անձ, եթե ունենայիք միայն քաղաքացիաիրավական պայմանագրով ստացած եկամուտ, և նպաստը կհաշվարկվեր ու կվճարվեր Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից։
Տվյալ դեպքում Դուք կստանաք մայրության նպաստ աշխատանքային պայմանագրով ստացած եկամուտների հիման վրա, կհաշվարկի ու կվճարի մեկ գործատուն, բայց հաշվարկում կներառվի այլ գործատուի կողմից վճարված եկամուտը։ Ձեր նշածը վերաբերում է նախորդ գործատուի կողմից ստացված եկամուտներին, եթե այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեք.
Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: