Մայրության նպաստի վերաբերյալ

Արփինե.

Բարև Ձեզ։ Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ որպես աշխատողի ամսական հաստիք հիմք ենք ընդունում հաշվարկային աշխատավարձը, որը ներկայացնում են եկամտայինի հաշվարկի ժամանակ, թե՞ հաշվարկայինից հանում ենք հարկերը և մաքուր վճարված աշխատավարձի չափն ենք հիմք ընդունում։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Մայրության նպաստի վերաբերյալ

  1. Մայրության նպաստի հաշվարկի ժամանակ վերցվում է վերջին 12 ամիսների միջին աշխատավարձը:

  2. Այսինքն` հաշվարկայինից, շնորհակալ եմ շատ, իսկ միայն եկամտային հարկի պահում է պե՞տք անել, թե՞ դրոշմանիշային վճար էլ ենք պահելու։

    1. Դրոշմանիշային վճար էլ եք պահելու, եթե վերաբերում է 2021 թվականին՝ հուվարից սկսած:

      1. Բարև ձեզ, Տիգրան, եթե հունվար ամսվա մեջ վճարվում է մայրության նպաստ և աշխատավարձ, դրոշմանիշային վճարի սանդղակը որաշվում է ընդհանուր գումարից, թե՞ այդ ամսվա աշխատավարձից:

        1. Դրոշմանիշային վճարի սանդղակը որոշվում է ընդհանուր գումարից, եթե վերաբերում է 2021թ. հունվար ամսին:

          1. Շնորհակալություն, Տիգրան ջան, կուղարկե՞ք օրենքի հղում, որ նպաստից պահվում է դրոշմանիշային վճար:

  3. Օրենքի հղումը, որ նպաստից պահվում է դրոշմանիշային վճար:
    Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
    «5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
    ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *