Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 – 62 815 = 222 711, թե՞ 222 711 – 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եկեք դրոշմանիշային վճար դեռ մի պահեք, տարընթերցման խնդիր կա: Այո, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանակ՝ 285 526 դրամն ամբողջությամբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պետք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով, քանի որ գրանցման հայտով այն չի ներկայացվում, իսկ դրանից հետո երեխայի խնամքի արձակուրդը կներկայացնեք գրանցման հայտով։

Աննա
Աննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ

Anahit20
Anahit20
5 տարի առաջ

Ե՛վ մայրության նպաստից, և՛ հիվանդության նպաստից դրոշմանիշային վճար չի պահվում: Այո, ներկայացնում եք մարտի հաշվարկի մեջ, նախորդ ամիսները՝ 0: