Մայրության նպաստի վերաբերյալ

Աննա Մարգարյան.

Բարև ձեզ:

Խնդրում եմ հաշվապահական խորհրդատվություն: Ես աշխատել եմ 5 ամիս, մինչ այդ 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում: Հղիության արձակուրդ գնալու դեպքում որքա՞ն կլինի իմ մայրության նպաստը: Աշխատանքի եմ վերադարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ից՝ ստանալով 50 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ ստացել եմ 18 000 դրամ նպաստը: Արձակուրդ եմ գնում 2015 թվականի մայիսի 4-ից: Այդ ընթացքում որևէ այլ եկամուտ, արձակուրդային, հիվանդության կամ այլ նպաստ չեմ ստացել:

Կանխավ շնորհակալություն:
Եթե այս տարբերակով խորհրդատվություն չի տրամադրվում, խնդրում եմ օգնել՝ նշելով խորհրդատվություն ստանալու այլ եղանակ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սուսաննա

Հարգելի Աննա,
մայրության նպաստը հաշվարկելու համար նախ պետք է հաշվարկել միջին ամսական աշխատավարձ, որը հաշվարկվում է անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսներին ստացած եկամուտները 12-ի բաժանելով: Ձեր պարագայում այն ամիսների համար, երբ եղել եք երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվարկվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին սահմանված հիմնական աշխատավարձը: ՀՀ օրենքը «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին», հոդված 22, մաս 7, 9: