Մայրության նպաստ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Մի հարց. աշխատող մայրերը չեն ստանում 156 000 դրամ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Մայրության նպաստ

  1. Աշխատող մայրերը ստանում են նախա և հետծննդաբերության նպաստը՝ բժշկական հիվանդաթերթիկի /բյուլետեն/ հիման վրա։

    0
  2. Աշխատող մայրերը ստանում են մայրության նպաստ, որը հաշվարկում է գործատուն և վճարվում է բյուջեից, հաշվարկը կատարվում է համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Օրենքի:

    0
  3. Ի՞նչ 156 000-ի մասին է, աշխատող մայրերը ստանում են մայրության նպաստ, ելնելով հիմնականում միջին աշխատավարձի չափից ու աշխատանքի շաբաթական տևողությունից, գումարած երեխայի ծննդյան նպաստը ու մինչև 2տ. երեխայի խնամքի նպաստ:

    0
  4. Աշխատող մայրերը ստանում են նպաստ համաձայն բժշկական հաստատության տրամադրած թերթիկի, գումարի չափը հաշվարկվում է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն:

    0
  5. Աշխատող մայրերին բժշկի տված անաշխունակության թերթիկի հիման վրա հաշվարկվում և վճարվում է 140 օրվա համար։

    0
  6. Վարձու աշխատողին տրվում է մայրության նպաստ ՀՀ ԱՕ-ով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *