Մայրության նպաստ

Քրիստինե.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս են հաշվարկելու իմ մայրության նպաստը, եթե 2020թ. հուլիսից աշխատել եմ գանձապահ՝ աշխատավարձը 100 000: Աշխատել եմ մինչև 2020թ. դեկտեմբերի 15-ը: Ա/Ձ-ն լուծարվելու պատճառով դուրս եկել աշխատանքից և միանգամից դեկտեմբերի 13-ից ընդունվել աշխատանքի մեկ այլ Ա/Ձ-ում՝ արդեն կես դրույք: Դեկրետ գնալու եմ մարտ ամսին 2021թ-ի:

4 մեկնաբանություն - “Մայրության նպաստ

  1. Թերի են ձեր նշած տվյալները: Հիմա ինչքա՞ն եք ստանում, իսկ 2020-ի առաջին վեց ամիսների աշխատավարձ ստացել եք այլ տեղից, գրանցված աշխատող եղել ե՞ք: Կարևոր է գրանցված աշխատող լինելը:

  2. 2020թ. փետրվարից մինչ հուլիս էլի աշխատել եմ գանձապահ, նշված է եղել կես դրույք:

    1. Պետք է գրեք, թե 2020թ. փետրվարից սկսած 12 ամիսներին ըստ ամիսների ինչքա՞ն եք առանց պահումների աշխատավարձ, պրեմիա, արձակուրդային, բյուլետենի գումարներ ստացել, այդ 12 ամիսների թվերի հիման վրա նոր արդեն կարելի է հաշվարկին անցնել:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *