Մայրության նպաստ

Լիաննա.

Բարև ձեզ։ Կօգնե՞ք:
Դպրոցի լաբորանտը ընդունվել է 01.09.2020թ. աշխատանքի 0.5 դրույքով, ամսական 46 309 աշխատավարձով, 14.01.2021թ. գնում է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել ֆիզ. արձակուրդը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Մայրության նպաստ

  1. 10. Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

  2. Շնորհակալություն Տիգրան, կօգնեք իմ ներկայացրած տվյալներով հաշվարկել, նախորդ գործատուի մոտ աշխատել է 2017թ։ Եվ ի՞նչ հարկեր են պահվում։ Նշեմ նաև, որ հունվարին աշխատել է 2 օր։

    1. 6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
      7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
      15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
      Իսկ 2017 թվականը դա արդեն 12 ամսվա հետ կապ չունի, կլինի 68 000/2-34 000, 34 000/30,4 * 140 օր – 15 6579 դրամ, որից եթե վերաբերելու է 2021-ին, պետք է պահվի եկամտային 22 տոկոս ու դրոշմանիշային 3 000 դրամ:

      1. Տիգրան ջան, իսկ եթե սոց. վճար կատարող է, այդ դեպքում նվազագույնը չպե՞տք է վերցնել 93289/2=46645, որպես միջին՝ 46645

        1. Ոչ, քանի որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի մասին է օրենքում նկատի առնված: Ի դեպ դրոշմանիշայինի հետ կապված տարընթերցման խնդիր կա ևս նկատի առնենք, քանի որ աշխատավարձի ու դրան հավասրեցված վճարումների հրամանով ցանկում հղում տրված է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 4-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ բացի փոխհատուցման վճարների ու նպաստների, այսինքն` պաշտոնական պարզաբանման տրման կարիք կա ՊԵԿ-ի կողմից, որ տարընթերցումներ չլինեն: Կայքում արդեն բանավեճի է վերածվել այս հարցը, որ խորանան կտեսնեն տարընթերցման արմատները որտեղ են, կարևորը խնդիր էին դրել արագ փոխել օրենքը ու գումարների ավելի շատ մուտքեր ապահովելը, թե դա ինչ գնաճային ու այլ հետևանքների կբերի հետաքրքիր չի ոմանց:

          1. Շնորհակալություն, Տիգրան ջան: Ես կապ հաստատեցի ՊԵԿ-ի թեժ գիծ, նշեցին, որ չի պահվում նպաստից դրոշմանիշային վճար:

  3. Շնորհակալություն, Տիգրան ջան:
    1. Եթե այդ ամսում աշխատել է` պե՞տք է գումարել նպաստի գումարին նոր պահել դրոշմանիշայի վճարի և եկամտային հարկի գումարը /սահմանաչափը հասկանալ/:
    2. Կարո՞ղ եք ուղարկել օրենքի հղում, որ մայրության նպաստից դրոշմանիշայի վճար է պահվում։

    1. 1. Այո, աշխատավարձը 2 օրվա, թե ինչքան պետք է վճարել, բայց աշխատավարձից եկամտայինի ու սոցի պահումը առանձին պետք է կատարեք, քանի որ մայրության նպաստից սոց. վճար չի պահվում, միայն եկամտային ու դրոշմանիշային, իսկ դրոշմանիշայինի հաշվարկը պետք է կատարեք ընդհանուր հաշվարկային գումարից, պարզ է:
      2. Սա է փոփոխված օրենքի Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
      ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *