Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ավտոտեխսպասարկում է իրականացնում (ոչ մետաղադրամով), աշխատում է միկրոյով։ Այժմ ցանկանում է համակարգչային խաղեր բացել՝ ոչ մետաղադրամով, և տվյալ սրահում վաճառել պատրաստի սառը սուրճ և ուտելիքներ։ Արդյոք հնարավո՞ր է շարունակել միկրոհամակարգում աշխատել, եթե ավտոտեխսպասարկում է, խաղեր և հանրային սնունդ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

  1. Ոչ, չեք կարող շարունակել միկրոհամակարգում աշխատել, խաղերը և պատրաստի սառը սուրճը և ուտելիքները դա արդեն առևտուր ու ծառայություններ են։ Պետք է գործեք շրջհարկի համակարգում:

    1. Տիգրան ջան, կարո՞ղ ես ասել, ընթացիկ նորոգումը համարվում է միկրոձեռ. սուբյեկտ։

  2. Հարգելի Տիգրան, Ա/Ձ֊ գործում է մարզում, կարո՞ղ է հանրային սննդի գործունեություն իրականացնել միկրոհամակարգում։ Իսկ համակարգչային խաղերը որպես ծառայության մատուցում հնարավո՞ր չէ միկրոհամակարգում իրականացնել։

    1. Մարզում կարող է հանրային սննդի գործունեությունը իրականացվել միկրոհամակարգում, օրենքը Երևանի համար է սահմանափակել։ Կարծում եմ՝ ոչ, համակարգչային խաղերը կարող են դիտվել որպես համանման այլ ծառայությունների մատուցում։ Համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեություն 93.29.3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *