Միջին աշխատավարձի հաշվարկ

ԱՆԻ.

Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Միջին աշխատավարձի հաշվարկ

  1. Բարև ձեզ: Նախ, աշխատավարձի գումարը որպեսզի ներառվի ֆիզ. արձակուրդի գումարի մեջ, պետք է վերցնեք տեղեկանք, նախկինում դա Սոց. ապ. նախարարությունից, էր, ես 2 տարի առաջ այնտեղից եմ վերցրել, Սախարովի հրապարակում է գտնվում, հիմա, եթե չեմ սխալվում, ՀՏ էլ է տրամադրում այդ ինֆորմացիան, իսկ եթե չներկայացնեք, ապա այդ 6 ամսվա աշխատավարձի գումարները բաժանվելու է 12, և եթե մինիմալ աշխատավարձից ցածր ստացվի, հաշվարկվելու է մինիմալով:

  2. Անի ջան, նախկինում որտեղ աշխատել ես, այդ աշխատավայրը սպասարկող ՊԵԿ-ից (հարկայինից) վերցնում եք տեղեկանք, որ աշխատել եք, և ինչքան է եղել Ձեր աշխատավարձը այդ 6 ամսվա համար, եթե այդ աշխատանքը եղել է 2013թ. հունվարի 1-ից հետո, իսկ եթե դա եղել է դրանից առաջ, ապա այդ տեղեկանքը տրամադրում է նախկին գործատուն: Տեղեկանքը ներկայացնելուց հետո 12 իրար հաջորդող ամիսների աշխատավարձերը գումարում են իրար, բաժանում 12-ի, ստանում միջին ամսական աշխատավարձ, այնուհետտև բաժանում 21-ի, ստանում միջին օրական աշխատավարձ և դա բազմապատկում Ձեզ հասանելիք ֆիզարձակուրդի 140 օրերի ընթացքում եղած աշխատանքային օրերով, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար հանում են շաբաթ և կիրակի օրերը: Բազմապատկվող թիվը մոտավորապես հավասար է 100-ի: Սրանից հետո կատարում են պահումները, հետո նոր վճարում Ձեր գումարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *