Միջին աշխատավարձի հաշվարկ

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե աշխատողին հաշվարկում ենք ամենամյա վճարովի հերթական արձակուրդ, և միջինը հաշվարկելիս մեկ ամիս աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում: Արդյո՞ք այդ ամիսը մտնում է միջինի հաշվարկման մեջ, և աշխատավարձը բաժավում է 12-ի, թե՞ չի ներառվում, և բաժանվում է 11-ի : Խնդրում եմ նշել նաև այն աղբյուրը, որտեղից հնարավոր է կարդալ հարցի պատասխանը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Միջին աշխատավարձի հաշվարկ

  1. Բարև Ձեզ, հարգելի Նաիրա:
    ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն, ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի հաշվառման 12 ամիսներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
    Այսինքն, չվճարվող արձակուրդի ամիսը չի ներառվում միջին աշխատավարձը հաշվելիս: Այս դեպքում մնացած 11 ամիսների եկամուտը բաժանվում է 11-ի:
    Ավելի մանրամասն, կարող եք կարդալ վերոնշյալ հոդվածում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *