Միջին աշխատավարձի հաշվարկ

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

1 մեկնաբանություն - “Միջին աշխատավարձի հաշվարկ

  1. Միջին աշխատավարձը հաշվարկելիս, բացի նպաստներին վերաբերող, հաշվի են առնվում նախորդ 12 ամիսների ընթացքում աշխատած լրիվ ամիսները՝ անկախ բացակայության պատճառից: Կիսատ վերցվում է միայն այն ամիսը, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, օրինակ՝ ամսի 25-ից, այդ ամսաթվից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածը համարվում է 1 ամիս, և դա մասնակցում է միջինի հաշվարկին:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *