Միջին աշխատավարձի հաշվարկ

astxik.

Հարգելի հաշվապահներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց` խոսքս միջին աշխատավարձի մասին է: Աշխատողին արձակուրդ եմ տրամադրում 2012-2013թթ համար ապրիլի 8-ից 15 աշխատանքային օրվա հաշվարկով, տվյալ աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 13-ին, ամսական ԱՎՈՒՄ-ը 2012-ին եղել է 60 000, իսկ 2013թ-ի հունվարից` 75 000: Խնդրում եմ հաշվարկել, կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Միջին աշխատավարձի հաշվարկ

  1. Աստղիկ ջան, հաշվարկելու համար նշված տվյալները բավարար չեն, քանի-որ չեք նշել, թե տվյալ աշխատողը շաբաթվա մեջ քանի օր է աշխատում:

    0
  2. Իրինա ջան, շատ հաճելի է, որ արձագանքել ես իմ հարցին: Շնորհակալություն, սակայն այստեղ էականը աշխատանքային օրերը չեն, այլ` հաշվետվություններում ինչպես ենք ներկայացնում:

    Ինձ թյուրիմացության մեջ է գցել պ-ն Գ.Խաչատրյանի 2013թ. հունվարի 11-ի թիվ 1 պարզաբանումը.
    2012թ. արձակուրդայինը ներկայացնել 2012թ. 4 եռ. հաշվետվությամբ, իսկ 2013 այս տարվա հաշվետվությամբ, ի՞նչ եք կարծում, սա ինչպե՞ս կարող եք բացատրել: Իսկ աշխատողը 5-օրյա է աշխատում:

    0
  3. Աշխատանքային օրերը ոչ մի կապ չունեն: Միջինը հաշվարկել այսպես՝ օգոստոս-դեկտեմբեր (լրիվ աշխատած ամիսները)՝ 60000 + 13000 = 73000 * 5 = 365000, հունվար-մարտ՝ 75000 * 3 = 225000, (225000+365000) : 8 = 73750 : 21 * 15 = 52678.57:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *