Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա.

Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Միջին աշխատավարձ հաշվարկելիս

  1. Բարև Ձեզ, հարգելի Տոմա:
    Համաձայն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը:

    Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի (որը տվյալ դեպքում սոցիալական ապահովության պետական ծառայությունն է) տված տեղեկանքի հիման վրա:

    Այսինքն, եթե անաշխատունակության նպաստի հաշվարկին նախորդող 12 ամիսների մեջ մտնում է նաև այլ գործատուի կողմից կատարված վերջնահաշվարկը, ապա այդ գումարը ևս հաշվի է առնվում միջին աշխատավարձում:

    Ընդ որում, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար աշխատողը գործատուին է ներկայացնում այլ գործատուի հաշվարկած եկամտի մասին տեղեկանքը, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով սահմանված՝ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը (տրված հարկային մարմնի կողմից):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *