Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara.

Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

  1. Զառա ջան, պարտադիր հիմք պետք է ընդունեք ինվոյսի օրվա կենտրոնական բանկի կուրսը, հարկաին ստուգումների ժամանակ դրան ուշադրություն են դարձնում: Սեփական փորձից եմ ասում:

    0
  2. Հարգելի հաշվապահներ, միանգամից նշեմ, որ բոլորիդ նշած տարբերակներն էլ հնարավոր են, սակայն ոչ թե նման դոգմատիկ “1 տարբերակ և վերջ” ձևով, այլ համաձայն օրենքի և պաշտոնական պարզաբանումների: Այս պարագայում պետք է հիմք ընդունել միջազգային առևտրային տերմիններն ու դրանց առանձնահատկությունները` INCOTERMS: Թե դրանցից որ տարբերակով է արվել ներմուծումը` նշվում է մաքսային հայտարարագրի հմպ բաժնում, իսկ բացակայության դեպքում նշանակում է, որ սեփականության իրավունքի անցման պահն անհայտ է, և այս պարագայում արդեն միանշանակ պետք է հիմք ընդունել Մաքսային հայտարարագրում նշված արտարժույթի փոխարժեքը:
    Իրականում այս մասնավոր դեպքը շատ ընկերությունների մոտ է թերի և ստուգումների ժամանակ լայն հնարավորություն է ընձեռում Հարկային Ստուգողներին ցույց տալ իրենց իմացությունների առավելությունը:
    Ահա թե ինչի համար է անհրաժեշտ ընտրել միայն Որակավորված Հաշվապահների:

    Լավագույն մաղթանքներով,
    “Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճար խորհրդատվություն,
    ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
    Հեռ. 055-29-24-20

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *