Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. ներմուծված ապրանքների մուտքագրման համար ինվոյսի ամսաթվով սկղբնական արժեքը հաշվելուց բացի պե՞տք է մաքսային հայտարարագրի բաց թողնման օրվա կուրսով վերագնահատում կատարեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

  1. Ինչ վերագնահատման մասին է խոսքը, եթե ինվոյիսի ամսաթվով ԿԲ-ի սահմանած կորսով հաշվարկվել է ապրանքի ինքնարժեքը, ապա արդյունքում դրամ է ստացվում, իսկ դրամը իմ կարծիքով պետք չէ վերագնահատել 🙂

    0
  2. Իհարկե, ինչ վերագնահատման մասին է խոսքը, եթե ներմուծման օրվա դրությամբ ինքնարժեք հաշվարկելիս մենք ընտրում ենք invoce-ի դուրս գրման ամսաթվի ԿԲ-ի սահմանած կուրսը (ոչ թէ մաքսային հայտարարագրի օրվա կուրսը), քանի որ այդ պահին է տեղի ունենում սեփականության իրավունքի փոխանցում, և այդ օրվա դրությամբ էլ կատարում ենք արտարժույթով կատարված կանխավճարի վերագնահատում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *