Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. ներմուծված ապրանքների մուտքագրման համար ինվոյսի ամսաթվով սկղբնական արժեքը հաշվելուց բացի պե՞տք է մաքսային հայտարարագրի բաց թողնման օրվա կուրսով վերագնահատում կատարեմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Liana
Liana
14 տարի առաջ

Այո, ապրանքի ինքնարժեքը որոշելու համար:

Արմեն Մնացյան
Արմեն Մնացյան
14 տարի առաջ

Հարգելի Սաթեն, այո, իհարկե, ապրանքների ինքնարժեքը ճիշտ որոշելու համար:

Արամ
Արամ
14 տարի առաջ

Այո:

Կարեն
Կարեն
14 տարի առաջ

Ինչ վերագնահատման մասին է խոսքը, եթե ինվոյիսի ամսաթվով ԿԲ-ի սահմանած կորսով հաշվարկվել է ապրանքի ինքնարժեքը, ապա արդյունքում դրամ է ստացվում, իսկ դրամը իմ կարծիքով պետք չէ վերագնահատել 🙂

Արփինե
Արփինե
14 տարի առաջ

Ինքնարժեքը հաշվում ես մաքսային հայտարարագրի ամսաթվի կուրսով:

Արթուր°
14 տարի առաջ

Իհարկե, ինչ վերագնահատման մասին է խոսքը, եթե ներմուծման օրվա դրությամբ ինքնարժեք հաշվարկելիս մենք ընտրում ենք invoce-ի դուրս գրման ամսաթվի ԿԲ-ի սահմանած կուրսը (ոչ թէ մաքսային հայտարարագրի օրվա կուրսը), քանի որ այդ պահին է տեղի ունենում սեփականության իրավունքի փոխանցում, և այդ օրվա դրությամբ էլ կատարում ենք արտարժույթով կատարված կանխավճարի վերագնահատում:

Դավիթ Ասատրյան
Դավիթ Ասատրյան
14 տարի առաջ

Իհարկե ինվոյսի ամսաթվով, հո քարի դար չի…