Նորաբաց կազմակերպությունը որևէ հաշվետվություն չի ներկայացրել

Վիկ.

Բարև Ձեզ: 2014թ-ի փետրվարի 14-ին գրանցել եմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ: Մարտ ամսին ՍՊԸ-ով արել եմ մեկ առքի և մեկ վաճառքի գործարք: Մինչ այսօր ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, մինչև երբ ու ինչ հարկեր պետք է մուծեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Նորաբաց կազմակերպությունը որևէ հաշվետվություն չի ներկայացրել

  1. Հարգելի Վիկ, ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացնում եք 1 եռ. համար մինչև ապրիլի 20-ը, իսկ աշխատակիցների և եկամտային հարկի հաշվետվություը ուշացրել եք: Դա վարչական տուգանք կառաջացնի 20 000 դրամի չափով:

    0
    1. ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացրել եմ ապրիլի 15-ին: Իսկ ՍՊԸ-ում աշխատող գրանցվել է ապրիլի 1-ից, այդ պատճառով աշխատակիցների և եկամտային հարկի հաշվետվություն չեմ ներկայացրել, քանի որ փետրվար և մարտ ամիսներին որպես աշխատող գրանցված անձ չի եղել: Նորից տուգանք կգա՞:

      0
  2. Դուք ևս համարվում եք վարձու աշխատող, Ձեր համար հայտը և եկամտային հարկի հաշվետվությունը պետք է ներկայացնեիք միչև ապրիլի 20-ը: Եթե չեք ներկայացրել, միանշանակ համարվում է խախտում:

    0
    1. Լրացում գրածիս, ուշադիր չէի բացման ամսաթվի նկատմամբ, բացելու ամսին հաջորդող ամսի մինչև 20-ը և հայտը, և եկամտային հարկի հաշվետվությունը:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *