Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Նոր սկսվող գործունեություն

  1. Հարգելի Սրբուհի,
    ԱՁ հաշվառվելու համար դիմում եք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Ձեր տարածքային ստորաբաժանում, վճարում եք գրանցման համար “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված չափով` 3000 դրամ պետական ռեգիստրի ծառայության համար: Ս. թ. ապրիլի 1-ից նաև պետական ռեգիստրը իրականացնում է հարկային հաշվառման համարների տրամադրումը:
    ԱՁ գործունեությամբ զբաղվելու համար հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում “Եկամտահարկի մասին”, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքներով նախատեսված հարկատեսակները այդ օրենքներով նախատեսված ժամկետներում և չափով:
    Դրան ավելացրած նաև անհրաժեշտ է հաշվառվել սոցիալական ապահովության պետական մարմնի տարածքային ստորաբաժանումում ու նաև կատարել սոց. ապահովության պարտադիր վճարումները:

  2. Հարգելի Գուրգեն, շնորհակալեմ արձագանքնելու համար, ևս մի քանի հարց, եթե կարելի է: ԱՁ ԱԱՀ հարկվու՞մ է, եթե նրա շրջանառությունը որոշ գումարից անցնում է, այդպես չէ՞: Իսկ ԱՁ-ի եկամատահարկի չափի մասին որտե՞ղ կարող եմ կարդալ: ԱՁ համար հետևյալ հաշվետվությունները պե՞տք է ներկայացնեմ` աշխատողների սոցի և եկամտահարկի հաշվետվությունները և ԱՁ եկամուտների տարեկան հայտարարագիր,և վիճակագրական հաշվետվություննե՞րը: Մեկ Էլ ԱՁ համար տարեկան 60000-70000 գումար եմ լսել որ վճարում են, դա ի՞նչ գումար է:
    Կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *