Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

Արամ.

Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել:
1. Ինչպե՞ս է ընթացակարգը։
2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։
3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, կամ ընդհանուր հարկման դաշտում (քանի որ ներկրելու եք, օգտվեք ներկրման ժամանակ վճարված ԱԱՀ)։ Շրջհարկի դեպքում ներկայացնելու եք եռամսյակային շրջհարկի հաշվարկ և, եթե կունենաք աշխատող, ապա նաև ամսական եկամտային հարկի հաշվարկներ։ Ընդհանուր հարկման դաշտում գործելու դեպքում պետք է ներկայացնեք ամսական ԱԱՀ հաշվարկ։

Tigran
Tigran
6 տարի առաջ

1. Ա/Ձ բացելու համար դիմում եք պետ. ռեգիստր վճարում 3 000 դրամ:
2. Հարկվելու է շրջ. հարկով կամ ընդհանուր հարկման համակարգով, միկրոբիզնեսի հարկման համակարգում չի թույատրվում գործել:
3. Հաշվետվությունների հիմնական մասը արդեն Ալլան ներկայացրել է, հնարավոր է նաև բնապահպանական հարկի ու ակցիզային հարկի հաշվետվություն էլ ներկայացնեք՝ կախված ներմուծվող ապրանքներից։

Արամ
Արամ
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ արձագանքի համար։

Արամ
Արամ
6 տարի առաջ

Աշխատող չի լինելու, ամեն ինչ ինքս եմ անելու։ Իսկ քանի՞ տոկոս է շրջ. հարկը, և պե՞տք է արդյոք ներկայացնել, թե վաճառվող ապրանքը որտեղից եմ գնել և ինչքանով։

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Արամ

Առևտրի դեպքում շրջ. հարկը 5 տոկոս է՝ կատարված ծախսերի 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ: Մաքսայինին և հարկային ստուգումների ժամանակ է կարևոր, թե որտեղից եք ապրանք ձեռք բերել, ամեն դեպքում աշխատել ապահովել ձեռքբերվող ապրանքների ֆակտուրաները և այլ ծախսերի փաստաթղթերը: