Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության աշխատակիցը ստանում է ամսական 51 000 դրամ աշխատավարձ – 12 444 դրամ, եկամտային հարկ = 38556 դրամ:

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 45 000 դրամ: Արդյո՞ք ես պետք է բարձրացնեմ տվյալ աշխատողի աշխատավարձը, թե՞ նվազագույն աշխատավարձ ասելով` խոսքը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ին, այսինքն աշխատավարձ նախքան պահումները:

Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

  1. 45000 դրամը, դա աշխատողին վճարվող կանխիկ աշխատավարձն է, իսկ հաշվարկային աշխատավարձը կազմում է 59524 դրամ, որի մեջ մտնում է եկամտային հարկը:

  2. Հարգելի Աննա, նվազագույն աշխատավարձը չի ներառում հարկերը, այսինքն դուք հաշվարկված աշխատավարձը պետք է բարձրացնեք 59524 դրամ, որպեսզի եկամտային հարկը (14524) պահելուց հետո աշխատողը ստանա 45000 դրամ:

  3. Հարգելի Անի, խոսքը վերաբերվում է պահումներից հետո 45000 դրամ նվազագույնին, այսինքն ԱՎՈՒՄ-ը պետք է լինի մոտավորապես 60 000 դրամ, 60000-14640=45360

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *