Նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար

Արմինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` կա՞ արդյոք նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար: Կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ աշխատանքի ընդունվելուց 10 ամիս հետո: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար

  1. Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
    Հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու Ձեր իրավունքը կախված չէ տվյալ կազմակերպությունում աշխատելու ստաժից:

    0
  2. Ֆիզ. արձակուրդ գնալու համար Օրենքը չի նախատեսում նվազագույն աշխատանքային ժամկետ: Դա Ձեր իրավունքն է, և վճարումը կատարվում է ՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից: Կազմակերպությունը, որտեղ աշխատում եք, հանդիսանում է միջնորդ Պետության և Ձեր միջև Ֆիզ. արձակուրդայինները ստանալիս: Այդ իսկ պատճառով էլ մինիմալ աշխատանքային ժամկետ օրենքը չի սահմանում:

    Լավագույն մաղթանքներով,
    “Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճար խորհրդատվություն,
    ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
    Հեռ. 055-29-24-20
    realhashvapah.am

    0
  3. Կհուշե՞ք, խնդրում եմ, 07.07.14-23.11.14 նախածննդյան և հետծննդյան արձակուրդում, իսկ 23.11.14-12.08.16 արդեն` երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակիցը սոցապից նպաստը միանվագ է ստանալու, թե՞ ամսական: Ամսականի դեպքում 23.11.14-12.08.14 ժամանակահատվածում այդ աշխատողի համար 0-ական հաշվետվության բոլոր տողերը 0 են լինելու, թե՞ 109 ձևում 1.11 սյունակում (ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստի գումար) նշվելու է սոցապի կողմից վճարված գումարի չափը: Կանխավ շատ շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *