Շահաբաժինների վճարում հիմնադիրներին

Aram.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. 2010թ. զուտ շահույթը կազմել էր 5.000.000 դրամ, բայց ես այդ գումարը 2011թ. չեմ կարողացել վճարել հիմնադիրներին որպես շահաբաժին, որովհետև բանկում գումար չեմ ունեցել: Ապա այս դեպքում շահութահարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է երևա որպես կրեդիտորական պարտք շահաբաժինների մասով, թե՞ ես կարող եմ դա չնշել: Եվ նաև այդ գումարը ես պարտադի՞ր պետք է վճարեմ հիմնադիրներին, թե՞ կարող եմ դա մաս մաս վճարեմ հետագա տարիներում: Շնորհակալություն:

1 մեկնաբանություն - “Շահաբաժինների վճարում հիմնադիրներին

  1. Նշված գումարը շահութահարկի հաշվարկում Ձեր նշված տողում կերևար, եթե շահաբաժինները հայտարարված, սակայն վճարված չլինեին, այսինքն` դ-տ 342 (նախորդ տարիների չբաշխված շահույթ(չծածկված վնաս)) կ-տ 529 (կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին(հիմնադիրներին)): Իսկ պարտադիր հայտարարելու և վճարելու վերաբերյալ օրենքի սահմանափակում չեմ հանդիպել, իմ կարծիքով չկա, կարող եք վճարել հետագա տարիներին:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *