Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, հարցս կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը գործունեությունը սկսել է 2016թ. հունվարին: Արդյո՞ք կարող ենք շահութահարկի կանխավճար չկատարել 2017թ. մարտի 15-ին (եթե շահութահարկի հաշվարկը դեռ չենք ներկայացրել), քանի որ այդ դեպքում շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ եռամսյակի կանխավճարի գումարի չափով, իսկ նախորդ եռամսյակում կանխավճար կատարելու պարտավորություն չենք ունեցել: Շնորհակալություն:

1 մեկնաբանություն - “Շահութահարկի կանխավճարի հետ կապված

  1. Հարգելի Մհեր, այո, կարող եք մարտի 15-ին կանխավճար չկատարել, սակայն նկատի ունեցեք, որ հունիսի 15-ին կատարելու եք առաջին և երկրորդ եռամսյակների համար միասին:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *