Ո՞վ պետք է հաստատի դուրս գրված հաշիվը

Արտո.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, որ հաշիվ եմ դուրս գրում, կարգավիճակը գրում է՝ ենթակա է հաստատման, դա ո՞վ պետք է հաստատի։ Եթե ամեն ինչ ճիշտ լրացնում եմ, ինչու՞ է սխալ տալիս:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ո՞վ պետք է հաստատի դուրս գրված հաշիվը

  1. Դիմացի կողմը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է, և ստացել է ապրանքը կամ ծառայությունը:

    0
    1. Ես եմ ծառայություն մատուցել և դրա համար հաշիվ եմ դուրս գրել, դիմացի կողմը սովորական քաղաքացի է։ Իր անձնագրային տվյալներ եմ գրել, անուն հասցե և ստորագրել, ինքը գումարը ինձ փոխանցել է բանկով:

      0
    1. Որ ստորագրում եմ, Ալլա ջան, ամենավերջում գրեց սխալ, փոքր պատուհան բացեց, բայց երբ նայում եմ իրան պդֆ ֆայլով, ցույց է տալիս, որ ստորագրված է այս մարդու անունով։ Այսինքն՝ նորմա՞լ է եղել է:

      0
      1. Եթե դուրս գրված հաշիվներ կամ հաշվարկային փաստաթղթեր բաժնում, ցույց է տալիս հաստատված` նշանակում է ոչ մի խնդիր չկա։

        0
  2. Ֆիզ. անձին հաշիվ դուրս գրելիս նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը: Տեսեք՝ ինչն է պակաս, չհաստատելը խնդիր չի ստեղծում ձեր համար:

    0
  3. Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի առաջանա, եթե հաշիվները չհաստատվեն։ Նման իրավիճակ է նաև ՀՎՀՀ չունենալու մասին նշում կատարելու դեպքում (օրինակ՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների դեպքում), երբ տվյալ կազմակերպությունը հնարավորություն չունի էլեկտրոնային հաստատելու ստացված հաշիվը։ Սակայն որոշ կազմակերպություններ հաշիվները տալիս են հաստատելու՝ ստորագրելով գրիչով և “խոնավ” կնիքով։ Սակայն նշեմ, որ դրա պահանջը օրենքներում չեմ հանդիպել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *