Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

Արմեն.

Գործընկերներ, ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել, օրինակ, ապրիլի 19-ին ստացված հաշիվը, եթե մատակարարման ամսաթիվը նշված է 31.03.2016թ: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

5 մեկնաբանություն - “Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

  1. Մարտ ամսվա հաշվարկի մեջ, կապ չունի, թե երբ է դուրս գրման ամսաթիվը:

  2. Հարգելի Արմեն, եթե հաշիվը ստացվել է մինջև ապրիլի 20-ը ներառյալ, պետք է առաջնորդվել մատակարարման ամսաթվով, իսկ եթե ստացվեր ապրիլի 21-ից, այս դեպքում նոր հաջորդ ամսվա կամ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում:

  3. Իսկ ինձ մի փորձառու հաշվապահ ասում է, որ ստացած օրով ներառել հաշիվը, ես կխնդրեի, որ ինձ օրենքով մի հղում ուղարկեք, որ ցույց տամ մատակարարման ամսաթվով պետք է հաշվարկել: Ճիշտ այս դեպքն է:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *