Ո՞ր հասցեն նշել որպես գործունեության հասցե

Armen.

Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց.

Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Ո՞ր հասցեն նշել որպես գործունեության հասցե

  1. Հարգելի Արմեն, Ձեզ հարմար կլինի գրանցվել որպես ԱՁ: Աշխատելու եք շրջանառության հարկի դաշտում, իսկ գործունեության հասցեն կարող եք նշել ավտոտնակի հասցեն:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *