Ոչ ռեզիդենտի` աշխատանքի ընդունում

Արփինե.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցում: Օտարերկրյա քաղաքացու գրանցումը (որպես ոչ ռեզիդենտ անձ) աշխատանքի ինչպե՞ս է կատարվում ու ի՞նչ հարկեր են պահվում: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ոչ ռեզիդենտի` աշխատանքի ընդունում

  1. Օտարերկրացիների հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխ. պայմանագիր` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով (ԱՕ 95 հոդված կետ 3): Իրենցից պահվում է եկամտահարկ /ընդ որում 30,000 նվազեցում չի կատարվում, այսինքն հարկը պահվում է ամբողջ գումարից/: Եվ եթե ձեր աշխատողը պլաններ չունի մնալ այստեղ և իր թոշակը ստանալ Հայաստանից, ապա 3% աշխատողի սոց. և հետևաբար նաև գործատուի սոց ևս չեն պահվում: 😉

    0
  2. Բարև հարգելի Արփինե:Կարդացեք եկամտահարկի 22 հոդվածը,աշխատավարձը հաշվարկվում է առանց անձնական նվազեցման/30000/և3% սոց. վճարի:կարդացեք նաև շահութահարկի 10 գլուխը և53 հոդվածը;Ավելացնեմ նաև 183 օրից հետո ոչ ռեզիդենտը համարվում է ռեզիդենտ:հարգանքներով Դ.Արսեն

    0
  3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պետք է աշխատելու թույլտվություն ստանաք տվյալ անձի աշխատելու համար (դա ըստ օրենքի): Սոց. ապ. վճարներ չեն կատարվում, եթե անձը ՀՀ կենսաթոշակային համակարգում չի ապահովագրվում (պարտադիր չէ), եկամտահարկը հաշվարկելիս 30 000 անձնական նվազեցում չկա, մնացածը նույն ձևով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *