Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

  1. Քանի որ շրջ. հարկ վճարող եք, պետք է ծախս ճանաչեք, իսկ 947 հաշիվը հենց դրա համար է՝ նախատեսված է շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված փոքրարժեք հիմնական միջոցների և արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

    0
  2. Շահութահարկի հաշվառման առումով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում, այս դրույթը կիրառելի է նաև շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպության համար, այսինքն՝ այն կդիտարկվի որպես ծախս ձեռք բերման տարում։

    0
  3. Գրասենյակային Ձեր գույքը, քանի որ մինչև 50 000 դրամ արժողությամբ է, իսկ օրենքը իմպերատիվ կերպով ասում է, որ պետք է ծախսագրվի, ծախս ճանաչեք, իսկ Ձեր գնահատած օգտակար ծառայության ժամկետում վերահսկեք արտահաշվեկշռային հաշվով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *