Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Քանի որ շրջ. հարկ վճարող եք, պետք է ծախս ճանաչեք, իսկ 947 հաշիվը հենց դրա համար է՝ նախատեսված է շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված փոքրարժեք հիմնական միջոցների և արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Շահութահարկի հաշվառման առումով մինչև 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում, այս դրույթը կիրառելի է նաև շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպության համար, այսինքն՝ այն կդիտարկվի որպես ծախս ձեռք բերման տարում։

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Գրասենյակային Ձեր գույքը, քանի որ մինչև 50 000 դրամ արժողությամբ է, իսկ օրենքը իմպերատիվ կերպով ասում է, որ պետք է ծախսագրվի, ծախս ճանաչեք, իսկ Ձեր գնահատած օգտակար ծառայության ժամկետում վերահսկեք արտահաշվեկշռային հաշվով: