Որքա՞ն է կազմում տուգանքը

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասել.

Քրեական օրենսգրքի 345 հոդվածը սահմանում է պատիժ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Ինչպե՞ս է դա հաշվարկվում: Որքա՞ն է դա կազմում: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Որքա՞ն է կազմում տուգանքը

  1. Համաձայն “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի հոդված 3-ի.

    Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

    Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

    Այսինքն, տուգանքը կկազմի 200 000 դրամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *