Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում

Ամելի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում

  1. Կուտակային կենսաթոշակների օրենքի հ.2-ի սահմանված է որ ձեռնարկատիրական եկամուտ` անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն ստացման ենթակա շահութահարկի հարկման բազան է, իսկ նույն օրենքի հ.6 սոցիալական վճարը կատարվում են հետևյալ չափերով ձեռնարկատիրական եկամտի՝
    ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը: Քանի որ ձեր մոտ 2019-ի տարեկան եկամուտը 0 է, հետևաբար վճարում չեք կատարելու: Եթե գործեիք շրջհարկի կամ արտոնագրային հարկի դաշտում, ապա պետք է ամսեկան վճարեիք 5000 դրամ, որպես հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:

    0
  2. Ինչպես Տիգրանը նշեց, ձեզ մոտ ոչ սոցվճարի, ոչ շահութահարկի պարտավորություն չի առաջանում: Շրջհարկի դաշտում աշխատող ԱՁների համար է անկախ նրանից եկամուտ ունեն թե ոչ, եթե դադարեցում տրված չի, ամսեկան 5000 շահութահարկի և 5000 սոցվճարի պարտավորություն հաշվարկվում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *