Որքա՞ն սոցիալական վճար է վճարվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար

Ազա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես է հաշվարկվում իմ սոց. վճարի չափը և ինչքան է: Աշխատավարձի չափը 78 000 դրամ է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Որքա՞ն սոցիալական վճար է վճարվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար

  1. Բարև Ձեզ: Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի՝
    Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

    0
  2. Աշխատավարձ ստանալիս, այո, սոցիալական վճարը աշխատավարձի 2.5 տոկոսի չափով է պահումը, իսկ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի համար գործատուն վճարում է սոցիալական վճար ամսական 3 000 դրամի չափով:

    0
  3. Սոց վճարը, որը նույն կուտակայինն է, գործատուն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի համար յուրաքանչյուր ամիս վճարում է 3 000, իսկ պետությունը փոխանցում է 5 000, այսպիսով յուրաքանչյուր ամիս կուտակվում է 8 000 դրամ։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *