Ու՞մ միջոցներով է վճարվում նպաստը

Հրուշ.

Հարգելի մասնագետներ, ինձ հուզում է հետևյալ հարցը. երբ կինը գրանցված աշխատող է որևէ ՍՊԸ-ում, ապա ֆիզարձակուրդի մեկնելիս ո՞վ է վճարում ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը, ինչպես արվում է պետական կառույցներում` դպրոց, մանկապարտեզ, նախարարություն և այլն: Եվ ևս մեկ հարց, արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարել ֆիզիկական արձակուրդի, կամ առհասարակ արձակուրդի համար նախատեսված գումարները: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ու՞մ միջոցներով է վճարվում նպաստը

  1. Վճարվում է գործատուի տվյալ ամսվա եկամտային հարկից, եթե նպաստը ավելի մեծ է, ապա գործատուն վճարում է իր միջոցներից, որը այնուհետև փոխհատուցվում է պետության կողմից:
    Եվ իրավունք չունի չվճարել, քանի որ դա պետության միջոցներով է վճարվում:
    Ինչ վերաբերում է այլ արձակուրդի նպաստներին, ապա այս դեպքում 1-ին օրը չի վճարվում, 2-րդ, 3-րդ, 4-րդ օրերի համար վճարում է գործատուն, իսկ մնացած օրերի համար՝ պետությունը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *